Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Մկրտչյանն ու ավագ որդին, Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը և այլ դերասաններ՝ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում

LIFE

Ռեժիսոր Ելենա Արշակյանը շուտով լսարանին կներկայացնի իր նոր հեռուստասերիալը, որն անդրադառնում է հայկական իրականության համար շատ նուրբ թեմայի․ պատմությունն Արցախյան առաջին պատերազմի միջոցով անցած «Մասիվի ջոկատի» տղաների մասին է, որոնցից 3 ընկեր են ողջ մնացել։ Նրանցից մեկը 1994–ին հայտնվել է գերության մեջ և հիմա վերադարձել Հայաստան։

Tert.am Life–ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումներին և ներկայացնում է նախագծի առաջին մանրամասներն ու ֆոտոշարքը։

Ռեժիսոր Ելենա Արշակյանի համար նախագծի թեման շատ զգացմունքային է։ Թեև յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ վախ ունեմ, թե ինչպես կընդունվի հեռուստադիտողների կողմից, այս անգամ մտավախությունը կրկնակի է, որպեսզի որևէ մեկին ցավ չպատճառի։ Թեմայից մինչև դերասանական կազմ ընտրությունը նուրբ է։

«Ես ու Անահիտ Մխիթարյանը ցանկացած նախագիծ սկսելուց առաջ մտածում ենք, թե որոնք են հասարակության համար կարևոր խնդիրները։ Այս նախագծում հայերիս համար բավականին ցավոտ թեմա ենք ընտրել․ խոսելու ենք գերիների մասին, պատմելու ենք, թե ինչ ճակատագիր ունի մարդը, որը 1994 թվականին գերեվարվել է և հիմա վերադարձել է Հայաստան, ինչ վատ ազդեցություն ունի համացանցը մարդու հոգեբանության վրա, ինչպես կարելի է մի գրառմամբ, նախադասությամբ ցավ պատճառել մարդուն, ազդել նրա հոգեբանության վրա, երբեմն, որքան անպատասխանատու ենք մենք բոլորս,– ասաց նա, ապա շեշտեց,– Նախագիծը ոչ թե պատերազմի, այլ փրկության մասին է»։

Ելենան իր նախագծերում հաճախ է օգտագործում իրական հիմքեր։ Այս հարցը շատ մանրամասնել նա չցանկացավ, նկատեց, որ պատմության մեջ կան իրական հիմքեր, սակայն սա գեղարվեստական սցենար է։ Արցախյան նոր պատերազմի հետքերը շատ թարմ են։ Ռեժիսորի խոսքով՝ չի ուզում անդրադառնալ վերջին պատերազմին, բայց և չեն կարող չխոսել այդ մասին, որոշակի անդրադարձեր կլինեն։

Ֆիլմի թեման շատ զգայուն է, դերասանական կազմում ընդգրկված են մարդիկ, որոնք նախորդ տարի անձնական դրամաներ են ապրել․ դերասան Կարեն Մկրտչյանը, ով արցախյան պատերազմում կորցրեց իր որդուն՝ Արմանին։ Կարենի ավագ որդին՝ Ակիմը, ևս դեր է ստացել նախագծում։

Ելենան ընդգծեց, որ ողբերգությունը բոլորիս է վերաբերում․ պատերազմը որևէ հայի անմասն չի թողել՝ մտել է յուրաքանչյուրիս տուն։ Այս ամենը նկարահանման հրապարակի աշխատանքն առավել զգայուն է դարձնում։

Ելենան վերհիշեց, որ բավականին բարդ էր, երբ միաժամանակ հանդիպել էր Կարենին, ով պատերազմում կորցրել է որդուն ու ֆիլմի դերակատարներից մյուսին՝ Վարուժան Մարգարյանին, որին պետք էր աչքալուսանք տալ, որովհետև եղբայրը գտնվել էր 70 օր անհետ կորած լինելուց հետո։ Փրկությունն ու ողբերգությունը կողք կողքի են․ հեռուստասերիալի անվանումն էլ պատահական չէ․ «Ծաղիկներ ձյան տակ»։

«Այս պատմություններն ինձ վրա էլ են ազդում։ Կստեմ, եթե ասեմ՝ այնքան պրոֆեսիոնալ եմ, որ նկարահանման հրապարակում այդ թեմաներն ինձ չեն առնչվում։ Ես չէի կարողանում խնդիր տալ Կարենի տղային, ով պետք է շատ կարևոր տեքստ ասեր, ի վերջո, ես կին եմ, հայ եմ, էմոցիոնալ մարդ եմ։ Սակայն կազմի ընտրությունն անելիս հատուկ միտում չեմ ունեցել․ Կարենը բոլորի պես մասնակցել է քասթինգի ու ստացել իր դերը։ Կարենն իրեն շատ ձիգ է պահում, հիացած եմ։ Կարենի որդուն, որը մարմնավորում է նրա երիտասարդությունը, ընտրել ենք արտաքին նմանությամբ։ Բավականին շնորհքով տղա է»,– ասաց նա։

Հեռուստադիտողներն այս նախագծում կտեսնեն նաև դերասան–ամուսիններ Արմեն Մարությանին և Ալլա Վարդանյանին, որոնց համար ևս 2020–ը ողբերգական տարի էր․ մինչև պատերազմը նրանք կորցրին իրենց դստերն ու թոռնիկներին։

Ելենան նշեց, որ հեռուստադիտողները նախագծում կտեսնեն սիրված դերասան, վարպետ Վլադիմիր Մսրյանի թոռնուհուն՝ Անահիտ Մսրյանին, Մերի Երեմյանին, Նորայր  Եղյանին, Անահիտ Կիրակոսյանին, դերասանական կազմում ընդգրկել է նաև նորավարտ դերասան–դերասանուհիների, ինչն իր համար սկզբունքային է դարձել ցանկացած նախագիծ սկսելիս։

Նոր հեռուստասերիալը  «Արմենիա Պրեմիումի» եթերում կլինի փետրվար 8-ից, «Արմենիա TV»–ի եթերում՝ փետրվարի 15–ից։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan