Պղնձի արժեքը նվազում է
ECONOMICSՀինգշաբթի պղնձի գինը նվազում է, դինամիկան պատճառաբանվում է ավելի վաղ աճից հետո շտկմամբ, ինչպես նաեւ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,44 տոկոսով՝ հասնելով ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) մինչեւ 3,547 դոլարի: Չորեքշաբթի պղինձը թանկացել էր 1,2 տոկոսով:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 0,84 տոկոսով, մինչեւ 7842,5 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը՝ 0,05 տոկոսով, մինչեւ 1973,5 դոլար, ցինկի մեկ տոննայի արժեքը՝ 1,77 տոկոսով, մինչեւ 2615 դոլար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



