Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսել է աշխատել կանաչ էներգիայով

SOCIETY
Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն այժմ ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով: Սա Հայաստանում առաջին բանկային տվյալների կենտրոնն է, որն աշխատում է վերականգնվող  էներգիայի աղբյուրով:
 
Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը ստեղծվել է 2016 թվականին՝ տեղեկատվության հսկայական ծավալների մշակման և պահպանման համար: Կենտրոնն ապահովում է բանկի ցանցային, սերվերային և կոմունիկացիոն սարքավորումների անխափան աշխատանքը:
 
Դեկարբոնացման նպատակով կանաչ էներգիային անցումը Յունիբանկի զարգացման ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկն է: Կենտրոնի անցումն արևային էներգիայի բանկին թույլ է տալիս լուծել միանգամից երկու խնդիր.  պաշտպանել շրջակա միջավայրը և բարձրացնել կենտրոնի անկախության մակարդակը `միաժամանակ ապահովելով դրա առավելագույն արդյունավետությունը:
 
«Մեզ վաղուց է հետաքրքրում ավանդական էներգիայի աղբյուրները փոխարինելու հեռանկարները: Սա համաշխարհային միտում է, որին միանում է նաև մեր թիմը: Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը ապագա սերունդների առջև:  Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք  շարունակելու ենք ներդրումներ կատարել կանաչ նախագծերում ՝ դրանով իսկ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը », - ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
 
Եվրոպայում և ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ բիզնեսներ են անցնում «կանաչ» գեներատորների: Բրիտանական «Էմբեր» հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն, 2020 թվականը պատմության մեջ առաջին տարին էր, երբ Եվրամիությունում վերականգնվող  էներգիայի աղբյուրներն ավելի շատ էլեկտրական էներգիա էին արտադրել, քան գազը և ածուխը: Վերականգնվող  էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունավետությունը մեծապես կախված է տարածաշրջանի բնական պայմաններից: Հայաստանն արևային երկիր է: Հայաստանում արևային էներգիայի տարեկան ներհոսքը 1.7 անգամ գերազանցում  է եվրոպական միջին ցուցանիշը:
 
Արևային էներգիան կբավարարի կենտրոնի կարիքները լիովին բավարարելու և  անխափան աշխատանքն ապահովելու համար` հնարավորություն տալով Յունիբանկին ավելացնել կենտրոնի շարժունակությունը:  
Յունիբանկն իր գործունեություն է սկսել 2001թ.-ին: Բանկը հիմնադիրներն են Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը:
Յունիբանկն ունի 53 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ Հայաստանի տարբեր քաղաքներում: Յունիբանկը մանրածախ շուկայում առաջատարներից մեկն է: Բանկն ակտիվորեն օգտագործում է ֆինանսական տեխնոլոգիաներն ու նորամուծությունները՝  ժամանակակից սպասարկում ապահովելու համար: Յունիբանկը
Հայաստանի առաջին բանկերից մեկն էր, որն ավտոմատացրեց վարկի ուսումնասիրման գործընթացը: 2020թ.-ին բանկը անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգում  ներդրեց արհեստական բանականության տեխնոլոգիան, ինչը հնարավորություն տվեց ավելի արագ և որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները և ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել  նրանց պրոֆիլը:
 
SME Banking Club-ը Յունիբանկին ճանաչել է 2018թ.-ի ամենաինովացիոն բանկերից մեկը:
 
Unibank Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար:
Յունիբանկի զարգացման հիմնաքարերից մեկը 2015 թ.-ին կայացած IPO- ն էր: 2020 թ.-ին Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին Մոսկվայի բորսայում:
 
2020թ.-ին Յունիբանկն արժանացավ Visa միջազգային վճարային համակարգի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին: 
 
Moody's Investors Service միջազգային գործակալությունը Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ:
IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK