Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյան․ ռաբիսի արքան

SOCIETY

Ընդունված է ռաբիսը վերագրել միայն երաժշտությանը կամ արվեստին։ Իրականում, սակայն, ռաբիսն ավելի ընդգրկուն կատեգորիա է և ներառում է մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտները։ Ռաբիսը մտածողության տեսակ է, աշխարհայացք, ցածրարժեքության ինտեգրալ արտահայտություն, որը դրսևորվում է բոլոր բնագավառներում, այդ թվում՝ քաղաքականության մեջ։ Քաղաքականության մեջ ռաբիսի ամենավառ արտահայտությունը պոպուլիզմն է։ Այն անկրթության ու հակաբանականության հաղթանակն է քաղաքականության մեջ։

Ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ քաղաքականության պարագային, ռաբիսի սպառումը չի պահանջում ինտելեկտուալ ջանք, էներգիայի ծախս ու ուժերի լարում, այն դյուրամարս է՝ ինչպես ռեստորանում հնչող 6/8-ը։

Պոպուլիզմը վտանգավոր չէ, եթե այն գոյատևում է ինչ-որ տեղ քաղաքականության լուսանցքում՝ որպես ենթամշակույթ կամ մարգինալ զբաղմունք։ Բայց երբ պոպուլիզմը հաղթանակում ու դառնում է իշխանություն, պետական քաղաքականություն, երկրի հետ լինում է մոտավորապես այն, ինչ պատահում է հարբած հարսանքավորների պարագային՝ ուղեղը բռնաբարող ռաբիս երաժշտության հնչյունների ուղեկցության ներքո։

Ինչպես ռեստորանային կլկլոցը, այնպես էլ  քաղաքական ռաբիսը դյուրամարս է ու հաճելի բոլոր նրանց համար, իհարկե, ովքեր ծիծաղում են Բախի կամ Ստրավինսկու երաժշտությունը լսելիս։ Լինենք անկեղծ, Կոմիտաս ունեցող մեր հասարակությունը, այդուհանդերձ, պաշտում է Թաթային կամ Սպիտակցի Հայկոյին։ Իսկ եթե դա այդպես է երաժշտության պարագային, ապա ինչո՞ւ պետք է նույնը տեղի չունենա նաև քաղաքականության դեպքում։ Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, հենց Թաթան է կամ Սպիտակցի Հայկոն, որովհետև նա կամ նրա տեխնոլոգները ճշգրիտ են հաշվարկել մեր հասարակության՝ պայմանականորեն Բախին ատելու չափաբաժինը և անհագուրդ նվիրվածությունը ռաբիսին։

Նաև դա է Հայաստանում պուպուլիզմի հաղթանակի ու հաղթարշավի խորքային պատճառներից մեկը, որի մասին մեր քաղաքական դիսկուրսում գրեթե որևէ մեկը չի խոսում՝ այն պարզ պատճառով, որ այդ դիսկուրսում ներառված գրեթե բոլորը նույնպես հոգու խոքում Բախ ատողներ ու որևէ Հայկո պաշտողներ են։

Այս միջավայրում ու հանրային նման որակների առկայության պայմաններում խոզի խանձումը՝ որպես նախասիրություն, ու խորովածը՝ որպես քաղաքացիականության հիմնական արժանիք ներկայացնողն իդեալական կերպար է երկրի ղեկավարի համար։

Ռաբիսն իրականում գոյություն ունի բոլոր հասարակություններում։ Բայց առողջ հանրույթներում այն ընդամենը ենթամշակույթ է։ Հայաստանում, սակայն, ռաբիսը վաղուց դարձել է հիմնական մշակութային տրենդ, ապրելաձև, մտածողություն։ Եվ օրինաչափորեն Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ռաբիսի անգերազանցելի արքան։

Հարություն Ավետիսյան

168.am

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank