Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Ծնողներս, միշտ թիկունքիս են. այս պարագայում՝ նաև ֆինանսապես»․ Իննա Խոջամիրյանի հոգեվիճակը նոր ֆոտոշարքում և կյանքի բարդ ու անկայուն փուլը

LIFE

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շատ հաճախ է նոր ֆոտոշարքեր իրականացնում, բայց փորձում է մեկը մյուսից տարբերվող կերպարներով ներկայանալ։ Ասում է՝ լուսանկարները նաև արտացոլում են իր հոգեվիճակը, այնպես որ, ֆոտոշարքերը, երբեմն, կարող են նրա մասին պատմել ավելին, քան գրառումները։

Իննան նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել ներկայիս հոգեվիճակի, հարկադրված աշխատանքային դադարի և նախորդ տարվանից հետո իր ֆինանսական վիճակի մասին։

«Ֆոտոշարքերը, որոնք անում եմ` զուտ լուսանկարներ չեն, որոնցով լցնում եմ սոցցանցերի իմ էջերը: Ֆոտոշարքերս իմ ապրումներն են, ստեղծագործում ենք լուսանկարների սահմաններում: Որոշ գաղափարներ ես եմ տալիս, որոշները՝ լուսանկարիչները: Շատ եմ սիրում այդ գործընթացը: Հիմա մուգ հոգեվիճակ ունեմ, ավելի փխրուն, անկայուն, չգիտեմ․․․ Երևի բոլորս... Գունեղ գաղափար ունեինք, բրիտանական ոճով դասական կնոջ կերպարով պետք է ներկայանայի, բայց ֆոտոշարքի նախորդ օրը խնդրեցի չեղարկել, հիմա լուսանկարչի հետ քննարկում ենք ինչ անել, ոնց պտտվում ենք զգացմունքային շարքերի վրա ենք կանգ առնում: Ամեն լուսանկար մի հույզ է»,– անկեղծացավ նա։

Իննան երկար տարիներ, գրեթե, առանց ընդմիջման եթերում է եղել։ Նրա՝ հեռուստատեսային դադարը հարկադրված ստացվեց։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե հիմա ինչպե՞ս է գնահատում դադարը, որքանո՞վ կար դրա կարիքը․ «Ցանկացած դադար սկզբում աշխատանքային ծարավի ու դատարկության է տանում: Դադարը հարկադրված էր, ելնելով տարբեր հանգամանքներից, բայց հիմա հասկանում եմ, որ անհրաժեշտ էր: Գուցե իմ կամոք դժվարանայի նման քայլի դիմել, բայց հիմա գոհ եմ: Սկսելիս թարմ ուժերով եմ լինելու: Եթերային դադարը դերասաններին, առհասարակ, սերիալային դաշտում իսկապես պետք է: Իմ պարագայում 4 տարի դադար չէր եղել, հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում ինձ եթերում տեսնելուն միտված: Ուրախ եմ դրա համար: Ուրեմն՝ սա անառողջ պայմաններում առողջ դադար էր»։

Շատ դերասաններ փորձում են ընդմիջումներով լինել եթերում՝ հանդիսատեսին չհոգնեցնելու մտավախությամբ։ Թեև Իննան ինքնակամ դադար չէր վերցնում, նման մտավախություն ինքն էլ է ունեցել․ «Հանդիսատեսին ձանձրացնելու մտավախություն միշտ կա, ինչքան էլ աշխատես ինքդ քեզ վրա, ինչքան էլ նախագծից նախագիծ կարողանաս տարբեր լինել: Մեր աշխատանքն անմիջական կապ ունի հանդիսատեսի հետ. հոգնեցին քեզնից` վտանգի առաջ ես: Բալանսի կարիք կա: Կարծում եմ՝ նորից եթերում կլինեմ, բայց նորից չեմ հասցնի հոգնեցնել, պլաններս ժամանակավոր են»:

Հստակեցմանը՝ արդյոք կարծում է, որ արդեն  հոգնեցրել էր, կամ դրա եզրին էր, Իննան պատասխանեց․ «Ես չեմ կարող որոշել՝ հոգնեցրե՞լ եմ, թե՝ ոչ: Հոգնեցնելու ժամկետներ չկան, կարող ես 1 տարում հոգնեցնել, կարող ես՝ 5»:

Դերասանուհուց նաև հետաքրքրվեցինք՝ ժամանակավոր ծրագրերը պայմանավորված են այն հանգամանքով, որ արտերկրի հետ կապված ծրագրեր ունի՞, թե՝ հեռուստատեսությունում չի ցանկանում երկար լինել․ «Հավանաբար երկար չեմ մնա հեռուստաեթերներում: Առայժմ չեմ կարող մեկնաբանել»։

Հիմա հեռուստատեսային շատ նախագծեր վերադառնում են եթեր, սակայն «Երկուսովը» դեռ դադարի մեջ է։ Իննան հստակ տեղեկություն չունի՝ երբ իրենք եթերում կլինեն, սակայն շեշտեց․ «Ներքուստ վստահ եմ, որ ոչ միայն վերադառնալու ենք, այլև «Շանթը» դեռ բազում այլ լավ նորություններ կունենա»:

Համավարակի և պատերազմի ընթացքում շատերը հասկացան, որ դերասանի աշխատանքն ամուր հենակետ չէ և մտածում են փոփոխության մասին։ Դերասանուհին այս հարցին իր մոտեցումն ունի․«Ես իմ աշխատանքի մեջ հավատարիմ եմ: Այն ձեռքբերումները, որոնք գրանցել եմ իմ հեռուստաընկերությունում, հենակետի մի փոքր խարխլումից չեմ կարող ուրանալ: Մենք ինքներս ենք ստեղծում մեր հենակետը: Լավատես եմ այս հարցում. Աստված չանի, իհարկե, իրադարձությունների վատագույն լուծման դեպքում պահեստային քայլեր միշտ ունեմ նախատեսած, թեկուզև այլ ոլորտներում»:

Նկարահանվելը նաև եկամտի աղբյուր է դերասանների համար։ Իննայից հետաքրքրվեցինք, թե այս ընթացքը, երբ ամիսներ շարունակ գրեթե չի աշխատել, որքանո՞վ է ազդել իր ֆինանսական կայունության վրա։ «Կարծում եմ՝ վերջին 1 տարին բոլորի վրա ազդեց: Համենայն դեպս, ընկերական շրջապատում, երբ նման թեմաներից խոսում ենք, չեմ զլանում ամեն անգամ նշել՝ հրաշալի ծնողներ ունեմ, անկախ ամեն ինչից միշտ թիկունքիս կանգնած են. այս պարագայում՝ նաև ֆինանսապես: Փառք Աստծո, կայունությանս վրա ոչինչ չի ազդել»:

Երբեմն–երբեմն դերասանուհին խոսում է իր առաջին մասնագիտությանը՝ հոգեբանությանը վերադառնալու մասին, սակայն գործնական քայլեր այդպես էլ չի անում։ Նա դեռ չի գտել մասնագիտական այդ համարձակությունը․ «Մասնագիտական տեսանկյունից դեռևս կաշկանդվում եմ գործունեություն ծավալել: Ներկայիս աշխատանքս չի համատեղվում դրա հետ: Կուզեմ հակիրճ լինել. հոգեբանությունը երբեք կոմերցիա չեմ դարձնի: Վերադառնալու եմ մասնագիտությանս, անշուշտ, բայց իր ժամանակին»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan