«Այո, սիրում եմ, բայց ավելին ասել չեմ կարող». 20 փաստ` Եվա Բադասարյանի մասին
LIFEԵվա, առավոտդ սկսվում է...
Առավոտս շատերի համար կարող է զարմանալի թվալ, բայց այն չի սկսվում մեկ գավաթ սուրճով, քանի որ սուրճ չեմ սիրում, եւ շատերը զարմանում են, որ ամեն օր ոտքի վրա եմ եւ առանց սուրճի դիմանում եմ (ծիծաղում է): Իսկ ես առավոտյան հենց աչքերս բացում եմ, միանգամից սոցցանցեր եմ մտնում:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Հիմա չեմ կարողանում որեւէ սնունդ առանձնացնել, բայց առանց մսի օրս չեմ պատկերացնում, եթե չուտեմ, սոված կմնամ (ծիծաղում է):
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Չկա այնպիսի կերակուր, որ չսիրեմ, բայց երեւի` կառանձնացնեմ քաղցրը. ընդհանրապես քաղցր չեմ սիրում:
Հասակդ ու քաշդ:
171 սմ, 53 կգ:
Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:
Ամենավատ սովորությունս այն է, որ առանց մայրիկիս օգնության տնից դուրս գալ, հավաքվել չեմ կարողանում, իսկ ամենալավ սովորությունս` չեմ սիրում մարդկանց սպասեցնել եւ ուշանալ:
Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:
Այո, սիրում եմ, բայց ավելին ասել չեմ կարող (ժպտում է):
Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:
Դեռ փոքրուց` Նանար (ծիծաղում է): Հիմա էլ են այդպես դիմում:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Մինչեւ հիմա ձայնով լացում եմ, երբ երակիցս սրսկում են:
Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:
Կարմիր ծովում նավի երկրորդ հարկից ցատկել եմ ծովը:
Ի՞նչը երբեք չես ների:
Չեմ ներում մեջքի ետեւից խոսելը, բամբասելը, դավաճան մարդկանց:
Տղամարդու իդեալը` արտաքնապես եւ ներքուստ:
Բարձրահասակ, սեւահեր, հումորի զգացողությունը պարտադիր է:
Քո ականջակալներում հաճախ հնչում է...
Techno music. ոչ միայն ականջակալներում, այլեւ մեքենայում:
Կյանքում ի՞նչ երբեք չես անի:
Երեւի` դաջվածք:
Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:
Հեռախոս, պայուսակ, մեքենայի բանալի:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Սպիտակը եւ սեւը:
Երեւանում ամենասիրելի վայրդ:
Մեր տունը:
Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:
Որ չափից շատ եմ վստահել եւ մոտիկ թողել այնպիսի մարդկանց, որոնք արժանի չէին:
Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:
Ոտքերս, որոնք, փառք Աստծո, կարճ չեն (ժպտում է):
Ի՞նչը կփոխեիր արտաքինումդ:
Ոչինչ,. եթե փոխելու լինեի, վաղուց դա կանեի:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
Քիթդ վիրահատա՞ծ է: Իհարկե` ոչ: