Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ և Անուշկայի զույգը շատ է սիրվել». Գևորգ Մկրտչյան

LIFE

Երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանի համար տարին աշխատանքային նորություններով է սկսվել: Գևորգի «Սիրում եմ քեզ հետ լռել» կոչվող երգի տեսահոլովակի պրեմիերան կլինի այսօր՝ փետրվարի 5-ին:

«Քանի որ մի քանի ամսով Ռուսաստանի Դաշնություն եմ մեկնում և հստակ չգիտեմ՝ երբ հետ կգամ, որոշեցի տեսահոլովակներ նկարահանել, որպեսզի ժամանակս հատկացնեմ համերգներիս: Առաջին տեսահոլովակը նկարահանվել է «Սիրում եմ քեզ հետ լռել» կոչվող երգի հիման վրա, որի խոսքերի և երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց նա:

Տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Ավագյանն է, սցենարի հեղինակը՝ Գևորգը: «Ըստ սցենարի՝ գրադարանում հանդիպում եմ աղջկա, ով գրքի մեջ գրում է՝ «տեսնես մեկը կկարողանա՞ իմ սիրտը 24 ժամում գրավել»: Ես կարդում եմ ու որոշում գրավել նրա սիրտը: Տեսահոլովակի հերոսուհին դերասանուհի Անուշկա Մարգարյանն է, ում հետ նկարահանվել ենք «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, այնտեղ ամուսիններ էինք, Անուշկային շատ եմ սիրում: Մինչև հեռուստասերիալը նրա հետ շփում ունեցել էի, բայց որպես մարդ չէի ճանաչում: Միասին նկարահանվելուց հետո նրան բացահայտեցի, բացի այդ, մեր զույգը շատ էր սիրվել»,- նշեց Գևորգը:

Երգչի խոսքով՝ երկու տեսահոլովակ է ներկայացնելու, որոնք իրարից էականորեն տարբերվում են: «Երկար ժամանակ էր՝ այլ ոճով էի ներկայանում, շեղվել էի իմ սկզբնական ոճից: «Սիրում եմ քեզ հետ լռել» տեսահոլովակում ներկայացել եմ իմ հին ոճով, որովհետև զգում էի՝ մարդիկ կարոտել են նախկին Գևորգին, որն ավելի դեռահասի կերպար ուներ և ինձ համար այցեքարտային էր: Ներկայանում էի իմ տարիքից փոքր տղայի կերպարում, որը շատ էր սիրվել լսարանի կողմից: Ժամանակն է, որպեսզի ոճափոխվեմ, այդ պատճառով այս տեսահոլովակից հետո կլինի ևս մեկը, որում լրիվ այլ ոճում եմ: Ես հոգնել եմ դեռահաս Գևորգի կերպարից, կարծում եմ՝ հանդիսատեսը նույնպես կհոգնի, եթե անընդհատ այդ ոճում տեսնի ինձ: Առհասարակ, փոփոխությունների հեշտ եմ գնում, ակտուալ մնալու համար փոփոխությունները պարտադիր են»,- ընդգծեց նա:

Հարցին, թե ֆինանսապես բարդ չէ՞ միանգամից երկու տեսահոլովակ նկարահանել, Գևորգը պատասխանեց. «Տեսահոլովակներ նկարահանելը ֆինանսապես բարդ է, բայց իմ վաստակած գումարը փորձում եմ ներդնել նոր տեսահոլովակներ նկարահանելու համար: Ձգտում եմ միշտ ակտուալ լինել, չեմ նկարահանում մեկ տեսահոլովակ ու դրանից սպասում մաքսիմալին, մի քանիսն եմ նկարահանում: Իմ ամենամեծ դադարը 5 ամիս է եղել, այն էլ՝ պատերազմի ընթացքում, հաճախ եմ նոր աշխատանքներ ներկայացնում: Ֆիզիկապես ևս բարդ է, որովհետև իմ տեսահոլովակների սցենարը ես եմ գրում, այս դեպքում էլ պետք է այնպես գրես, որ մարդկանց չհոգնեցնես»:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts