Թուրք զինվորականները Սեւ ծովում փորձարկել են մեծ հեռահարության հականավային հրթիռ
INTERNATIONAL NEWSԹուրք զինվորականները Սեւ ծովում փորձարկել են մեծ հեռահարության հականավային Atmaca հրթիռը, հայտնում է TRT-ն:
Roketsan ընկերության արտադրած հրթիռի գործողության հեռավորությունը ավելի քան 200 կմ է: Փորձարկումներն անցկացվել են Սեւ ծովում Սինոպի շրջանում՝ Ստամբուլից շուրջ 600 կմ արեւելք: Արձակվելով TCG Kınalıada ռազմածովային կորվետից՝ հրթիռը թիրախը հաջողությամբ ոչնչացրել է, Twitter-ում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահական վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը:
Atmaca-ն բարձրճշգրտության հարվածային հականավային մեծ հեռահարության հրթիռ է, որը կարող է ինտեգրվել պարեկային մոտորանավերին, ֆրեգատներին եւ կորվետներին: Սպասվում է, որ այն կփոխարինի ԱՄՆ-ում արտադրված Harpoon-ին, փոխանցում է TRT-ն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



