«Որպեսզի Արցախը վերադարձնեն Հայաստանին». ռուսաստանահայ գեղասահորդուհին իր ելույթը նվիրել է պատմական հայրենիքին (տեսանյութ)
LIFEՌուսաստանի առաջնությանը մասնակցած ռուսաստանցի ծագումով հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ ցանկանում է իր հաղթանակները նվիրել պատմական հայրենիքին: Այս մասին գրում է sport-express.ru կայքը:
Պատանիների Ռուսաստանի առաջնությունում Ադելիան սահել է Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո:
«Հորս կողմից ես հայուհի եմ: Ինձ համար շատ կարևոր է սահելու ընթացքում ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունը հոսում է երակներումս, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին»,- ասել է գեղասահորդուհին:
Ինքը՝ Ադելիան, Արցախում չի եղել, բայց ցանկանում է սառույցի վրա իր հաղթանակները նվիրել իր պատմական հայրենիքին:
«Բացի այդ, ոչ վաղ անցյալում ծագումով հայ տատիկս է մահացել, երբ ես սահում էի այս ծրագիրը: Եվ սա ինձ համար նույնպես կարևոր է: Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է բեմադրել այս ծրագիրը Դանիիլ Մարկովիչ Գլեյխենգաուզը և որքան լավ է դա ինձ մոտ ստացվում»,-ասել է Պետրոսյանը: