Սիմոնյան Ալենը իր մանիպուլիացիոն գրառմամբ հույս ունի perfecttv և tejlurer ֆեյք լրատվականների վերնագրերում հայտնվի և պետության փողերի մսխումը ներկայացնի որպես խնայողություն. Բաբկեն Հարությունյան
BLOG«Հայրենիք» կուսակցության անդամ. «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանը գրել է.
Բա թե 2020 թ-ին ԱԺ-ի կողմից 1,3 մլրդ դրամ ետ է վերադարձվել պետբյուջե: Սիմոնյան Ալենը իր մանիպուլիացիոն գրառմամբ հույս ունի perfecttv և tejlurer ֆեյք լրատվականների վերնագրերում հայտնվի և պետության փողերի մսխումը ներկայացնի որպես խնայողություն, մինչդեռ պետբյուջեից բաշխվող միջոցներից քիչ թե շատ տեղեկացվածները լավ են հասկանում, թե ինչպես են գերատեսչությունները ուռճացված բյուջե ներկայացնում պետբյուջե, ստանում այդ փողերը, որից հետո մի մասը «խնայում» են, ինքնապարգևատրվում, իսկ մնացորդն էլ «հերոսաբար» ետ վերադարձնում պետբյուջե և «դառնում» խնայող։
Ի դեպ՝ ԱԺ բյուջեի կազմման մեթոդաբանության և կատարված ծախսերի վերաբերյալ իմ կողմից արված հարցումների մի մասին 《անհայտ》պատճառներով այդպես էլ աշխատակազմից «չկարողացան» տալ սպառիչ պատասխան։
Հ. Գ. Պատերազմի օրերին ինքնապարգևատրվողներն ու Արցախ գործուղում մեկնողների լկտիությունը սահմաններ չունի։
Հ.Գ . Բայց դե սրա մասին նիկոլական «ԶԼՄ» — ներում չեն գրի։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



