Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Հոգնեցի մեդիաոլորտից». «Կարգին հաղորդման» Արամիկը՝ Արեգ Գալոյանը՝ 20-ամյակի, կոմպոզիտոր դառնալու և նպատակների մասին

LIFE

Տարիներ առաջ «Կարգին հաղորդում» նախագծից լսարանին հայտնի Արամիկը, իրականում՝ Արեգ Գալոյանն արդեն 20 տարեկան է: Երեկ նա նշել է 20-ամյակը, ինչի առթիվ Tert.am Life–-ը նրա հետ զրույց է ունեցել։ Նա պատմել է օրը տոնելու իր տարբերակի, նվերների, կյանքի նոր փուլում գտնվելու, մեդիաոլորտից հոգնելու և կոմպոզիտոր դառնալու որոշման մասին:

«Ծննդյանս օրը մեծ շուքով նշել չեմ սիրում, ինձ դուր են գալիս փոքր, ընկերական հավաքույթները: Այս անգամ էլ բացառություն չէր, նշեցի երկու օր՝ ընկերներիս երկու տարբեր խմբերի հետ, շատերին վաղուց չէի տեսել: Ավանդական տորթը փոխարինել էի փոքր կեքսով, որի վրա դրեցի մոմը: Մի օրը մեր տանը նշեցինք, ընկերներս եկան, մեկը նվագեց, մյուսը երգեց, հաճելի օր ունեցանք»,- պատմեց նա:

Արեգի խոսքով՝ նվերներ տալ սիրում է, բայց հազվադեպ մարդկանց է ինչ-որ բան նվիրում, իր նվերները պետք է հետաքրքիր լինեն, որպեսզի ստացողին զարմացնեն:

«Ընկերներիցս մեկին ամռանը անգլիացի բնագետ Չարլզ Դարվինի լուսանկարն էի նվիրել: Անկեղծ ասած, նվերներ ստանալ ավելի շատ եմ սիրում, քան նվիրել: Որքան դրանք յուրահատուկ են, այնքան ավելի լավ: Այս տարի ընկերներիցս մեկն ինձ գիրք է նվիրել, որի անունն իր խնդրանքով ոչ ոքի չեմ ասում, այնքան էլ հայտնի գիրք չէ, չի ուզում, որ շատ մարդիկ իմանան այդ գրքի մասին, բայց կարող եմ ասել՝ հայ հեղինակ է: Մյուս ընկերս քաղցրավենիք է նվիրել, որի մեջ նաև մակարոն էր դրել: Նվերը բացատրություն ունի. նախորդ տարի նրա ծննդյան օրը համընկավ կորոնավիրուսի տարածման ակտիվ շրջանի հետ, երբ մարդիկ մեծ քանակությամբ գնումներ էին անում: Ես որոշեցի նրան մի քանի տուփ մակարոն նվիրել, նա էլ այս տարի վարձահատույց եղավ: Նաև մետր եմ նվեր ստացել, հետաքրքիր է, կյանքի տարբեր իրավիճակներում կարող է պետք գալ»,- ասաց նա:

Արեգը նկատեց, որ կյանքի նոր փուլում է, հրաժեշտ է տվել մեդիաոլորտին, նախորդ տարի ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա, անվճար է սովորում, ապագա կոմպոզիտոր է:

«Իմ մեջ ներքին փոփոխություններ եմ նկատում, յուրաքանչյուրն էլ ժամանակի հետ աճ է ապրում, բայց կարևոր է, որ հետո կարողանա իրեն նախկինում ու իրեն այսօր համեմատել, զգալ, որ հիմա ավելի լավն է: Ես մեդիաոլորտում աշխատել եմ 2 տարեկանից, 18-ից հետո անցել եմ թոշակի,– ժպիտով ասաց նա, ապա նկատեց, որ փոքրուց մեդիաոլորտում լինելը գուցե իրեն հոգնեցրել է: –20 տարում բավականին բովանդակալից կյանք եմ ապրել, տեսակով բարդություններ սիրող մարդ եմ, երբ դրանք չեն լինում, ձանձրանում եմ: Ինձ նորություն էր պետք, իսկ երաժշտության ոլորտում սովորելը, աշխատելը բարդ է, հիմա ինձ հանգիստ եմ զգում: Փոքրուց սիրել եմ երաժշտություն, կիթառ եմ նվագել, իսկ երբ 15 տարեկանում ունեցա իմ առաջին դաշնամուրը, հասկացա՝ մեդիաոլորտում իմ տեղը պետք է զիջեմ մի մարդու, ով ոլորտն ինձնից ավելի շատ կսիրի: Երկու տարի դաշնամուրի անհատական դասերի հաճախեցի և ընդունվեցի Կոնսերվատորիա: Այս ոլորտում ամեն ինչ քեզնից է կախված, համալսարան ընդունվելուց հետո սպասումներս արդարացան, որովհետև կուրսընկերներս շատ լավն են»:

Ըստ Արեգի՝ շատ նպատակներ ունի՝ ուզում է երաժշտություն գրել ֆիլմերի համար, նաև դասական ժանրում ստեղծագործել։ Նա նկատեց, որ իր նպատակները կատարվում են ժամանակի և աշխատանքի շնորհիվ:

«Սիրում եմ դեպի նպատակ տանող ճանապարհը, նպատակիս հասնելուց անմիջապես հետո մտածում եմ հաջորդ նպատակի մասին, չեմ հասցնում վայելել այդ պահը: Նպատակ ունեմ, որ Հայաստանում և աշխարհում դասական երաժշտությունը համապատասխան գնահատեն: Իդեալական, գեղեցիկ գործերը թողած՝ մարդիկ անհետաքրքիր երաժշտություն են լսում: Պատճառն այն է, որ այդ երաժշտությունը ստեղծվում է վաճառվելու համար, մարդիկ էլ աշխատանքից հոգնած տուն են գնում ու լսում թեթև երաժշտություն: Բարդ է աշխատանքից տուն գնալ ու ընթրիք պատրաստել, հեշտ է դրսում թեթև ինչ-որ բան ուտելը: Չեմ մեղադրում ոչ ոքի, բայց կուզեի Հայաստանում այդպես չլիներ: Պարտադիր չէ մարդիկ ժամանակակից կոմպոզիտորներին լսեն, կարող են լսել Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին, Էդգար Հովհաննիսյանին: Խնդիրը ոչ թե կոմպոզիտորների, այլ մարդկանց մեջ է»,- եզրափակեց նա:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan