Yerevan, 25.October.2026,
00
:
00
BREAKING

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի վախերի յուրատեսակ ինդիկատորներից մեկն է․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմից շատ կարճ ժամանակ անց Արցախում քաղաքական վերադասավորումներ սկսվեցին։ Տպավորություն էր, թե Արայիկ Հարությունյանը պատրաստվում է իշխանությունը խաղաղ փոխանցել այլ ուժերի և գործիչների ու հեռանալ։ Հիշում ենք Արցախի նախագահի հայտնի հայտարարությունը պատեհ պահի, ողջամիտ ժամկետներում նոր ընտրություններ կազմակերպելու և իշխանությունը փոխանցելու մասին։ Կարող եք հարցնել, թե ինչո՞ւ եմ օգտագործում տպավորություն բառը, եթե մարդը շատ ուղիղ էլ ասաց, որ հեռանում է։ Որովհետև անձամբ ես ի սկզբանե հասկացել էի, որ Հարությունյանը որևէ տեղ չի շտապում, ուղղակի ժամանակ է շահում իր իշխանության խարխլված հիմքերն ամրացնելու համար։

Ի դեպ, պարադոքսալ ու հակաբնական է, բայց ոչ մի տեղ չի շտապում նաև Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, մարդն ասում է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա։ Թողենք բոլոր ձևականություններն ու կեղծ բարեվարքությունները՝ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը։ Մի շատ հայտնի խոսք կա՝ «ի՞նչն է երկու մարդու ամուր կապում իրար... պարզ բան՝ համատեղ գործած հանցանքը»։ Նիկոլն ու Արայիկը պատերազմը համատեղ պարտված, Արցախի մեծ մասը համատեղ թշնամուն մատաղ արած, հազարավոր երիտասարդների համատեղ սրի ու հրի բերան տարած մարդիկ են։ Հետևաբար նրանք նաև համատեղ են գնալու, ոչ շուտ, ոչ ուշ, այլ ճիշտ ժամանակին (սրա պատճառներն ավելի խորքային են, կքննարկենք առանձին)։ Նրանց՝ համատեղ հեռանալու կամ հեռացվելու արդյունքում միայն հնարավորություն կլինի ամբողջությամբ բացահայտել այս դավադրությունը։ Իսկ հիմա այս մարդիկ հայ ազգի լուռ հայացքի ներքո զիջում են այն ամենն, ինչ հնարավոր է ու նույնիսկ արտաքուստ անհնար։

Ի դեպ, հիշում եք՝ Հայաստանում էլ Նիկոլն էր բունկերից ասում, թե 6 ամիս եմ ուզում, հետո թող ժողովուրդը որոշի, ընտրություն անենք ...ու նման լոլոներ։ 6 ամսից 3-ն արդեն անցել է, բայց չկարողացա թեկուզ մեկ դրական փոփոխություն առանձնացնել պատերազմի ավարտից մինչ այսօր։ Ինչևէ, առաջ անցնենք։ Արայիկ Հարությունյանը 2 օր առաջ Ֆեյսբուքում բողոքել է, թե «մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց»: Նախ՝ ուշադրություն դարձրեք «Արցախի արտաքին և ներքին թշնամի» ձևակերպմանը և Արայիկի պահանջին, այն էլ պաշտոնական՝ «ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց»։

Ինչպես կասեր հայտնի պերսոնաժը՝ իյա, իրո՞ք։ Նկատո՞ւմ եք բարոյական անկման արագությունը։ Մարդը, Նիկոլի ձեռքը պինդ բռնած, Արցախ գրեթե չի թողել, հիմա հոխորտում է Արցախի անունը չտալ ու ժողովրդի հույզերը չշահարկել։ Ինչ վերաբերում է «ներքին թշնամիներ» ձևակերպմանը, ապա այն ամբողջական նիկոլական է, որի ձևակերպման սկզբնաղբյուրը պետք է փնտրել Հայաստանում՝ կառավարության միջանցքներում։ Հիմա ժամանակագրություն։ Այնպես չէ, որ վերջին 3 ամսվա ընթացքում ո՛չ Արցախի անունն է շոշափվել, ո՛չ էլ տարատեսակ քաղաքական գործընթացների, որի առանցքը եղել են Արցախի իշխանությունները։ Ընդհակառակը՝ սկզբնական շրջանում հայաստանյան և արցախյան ընդդիմադիր ուժերի հռետորաբանությունն ու գործողություններն ավելի կոշտ են եղել, քան Ամանորից հետո։ Հետևաբար ինչո՞ւ է հիմա Արայիկ Հարությունյանը խուճապի մեջ։

Ի դեպ, ուշադրություն դարձրե՞լ եք՝ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի վախերի յուրատեսակ ինդիկատորներից մեկն է։ Եվ ընդհանրապես, եթե ուշադիր եղել եք, ապա Արայիկի վերջին հայտարարության քաղաքական հետագիծը կփնտրեք Հայաստանում։ Ամփոփենք։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու մասին։ Քոչարյանի քաղաքական հայտին առանձին կանդրադառնանք։ Քոչարյանի վերջին 2 հարցազրույցները սկիզբ են դրել քաղաքական վերադասավորումների ոչ միայն ընդդիմադիր հարթակում։ Բնականաբար, մեծ ճակատամարտին պատրաստվում է նաև իշխանությունը։ Արայիկ Հարությունյանի հոխորտանքները դրա առաջին ծիծեռնակներից են։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'