Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Օրվա առաջին կեսը հանգիստ, բեղմնավոր ժամանակահատված է․ փետրվարի 9-ի աստղագուշակ

LIFE

Խոյ. Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ, դուք կորցնում եք ձեր կենսուրախությունն ու լավատեսությունը, ջղագրգիռ եք ամեն մի մանրուքից: Կարևոր հարցերից մեկը, որ այսօր ամենից շատն է մտահոգում, դա փողն է: Ֆինանսական հեռանկարները մշուշոտ են, դուք գիտակցում եք դա և ձգտում խուսափել ավելորդ ծախսերից` նման մոտեցումը բավական խոհեմ է:

Այսօր կարելի է նոր գործեր ձեռնարկել, եթե դուք գոնե ընդհանուր պատկերացում ունեք այն բանի մասին, թե ինչպես պիտի դրանք արվեն: Ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, եթե դրանք նախապես պլանավորված և լավ կազմակերպված չեն:

Ցուլ. Այսօր դուք շատ անելիք ունեք և որքան ավելի շուտ սկսեք գործերը, այնքան ավելի լավ: Շատ ժամանակ կխլեն գործնական բանակցությունները և խորհրդակցությունները, ձեզ կհաջողվի շրջապատին համոզել ձեր ճշմարտացիությունը, սակայն շուտով, ավաղ, դուք ինքներդ կսկսեք դրանում կասկածներ ունենալ: Բարեբախտաբար, ձեր կողքը կհայտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կոգևորեն սխրանքների:

Դուք շատ հմայիչ եք, և ձեր ուշադրությունը գրավել ձգտում են հակառակ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ: Դուք հատկապես մեծ ուրախություն կզգաք կրտսեր սերնդի ազգականների հետ շփումներից:

Երկվորյակներ. Այսօր դուք այնքան խոցելի եք, որ ձեզ կարող է մանիպուլյացիայի ենթարկել ցանկացած մեկը: Ձեր նախազգացումը, որը երկար ժամանակ ձեզ հուշում էր, թե ում հետ արժե գործ բռնել, այսօր լռում է, այդ իսկ պատճառով էլ վտանգ կա, որ դուք կարող եք խարդախության զոհ դառնալ, վստահելով կասկածելի անձի: Հնարավոր են ֆինանսական կորուստներ:

Ցանկալի չէ փոխել բնակության կամ աշխատանքի վայրը: Որքան ավելի քիչ նախաձեռնություն դուք ցուցաբերեք այսօր, այնքան ավելի լավ: Եթե պլանավորված են հանդիպումներ, ապա դրանց պատրաստվեք ամենայն լրջությամբ, նաև մեծ տեղ տալով արտաքինին հետևելուն:

Խեցգետին. Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ և կոնստրուկտիվ տրամադրվել: Լավ են անցնում գործնական բանակցությունները, ձեզ արագորեն հաջողվում է ճիշտ տոնայնություն վերցնել: Ձեր շահերը դուք պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:

Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, իսկ կարելի է և ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում: Օրը հարմար չէ դեսպանատներ և կոնսուլություններ այցելելու համար:

Առյուծ. Հաջող օր է ֆինանսական առումով, դրամական մուտքերը շատ զգալի կլինեն, իսկ գործարքները, որոնք դուք կկնքեք` անպայման եկամուտ կբերեն: Բարդ են ձևավորվում գործընկերների հետ հարաբերությունները, ստեղծվում է անառողջ մրցակցություն, նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են խարդավանքների զոհ: Մարդը, ով երկար ժամանակ ձեզ աջակցում էր, կկանգնի ձեր հակառակորդների կողմը: Սակայն դրանից դուք առանձնապես չեք հուսահատվի, քանի որ վստահ եք, որ միայնակ էլ կկարողանաք հաջողության հասնել: Ձեր ուղղագծության, կտրուկ արտահայտվելու հակվածության պատճառով դուք վտանգում եք վեճի մտնել հին ընկերներից մեկի հետ:

Կույս. Այսօր աշխատանքում հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ կգերազանցեն սպասումները: Ձեզ կհաջողվի ոչ միայն հասնել առաջընթացի ձեռնարկած գրեթե բոլոր գործերում, այլև` լուծել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտներ էին առաջացնում պրոֆեսիոնալ կարիերայի ձեր ճանապարհին: Դուք ազդեցիկ մարդկանց հովանավորության կարիքը չեք զգում, չեք փնտրում այն, սակայն դրա հետ մեկտեղ էլ զգում եք, որ ձեր գաղափարները աշխարհի ուժեղերի սրտով են: Կարելի է գործնական բանակցություններ վարել, քննարկել հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերվում են երկարաժամկետ համագործացությանը:

Կշեռք. Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք, թե արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությունները պետք կլինի մանրազնին ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ է գցում:

Օրը հարմար չէ բարդ պրոֆեսիոնալ խնդիրների լուծման համար: Ավելի շուտ, փորձելով պարզաբանել իրավիճակը, դուք էլ’ ավելի կխճճվեք: Այլ կերպ է անձնական բնույթի խնդիրների հետ կապված` դրանք դուք համեմատաբար հեշտ եք հարթում:

Կարիճ. Պատրաստ եղեք անակնկալների: Չի բացառված, որ լուրեր ստանաք, որոնք ստիպեն ձեզ փոխել ձեր կյանքը: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր հնարավորություններ են տեսնում և հասկանում, թե ինչպես կարելի է դրանցից օգտվել: Նրանք զարմացնում են շրջապատին իրենց մտածողության պարադոքսալ ճշգրտությամբ:

Օրը հիանալի հարմար է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, դա վճռական գործելն է: Օրվա երկրորդ կեսին գտեք ժամանակ փոքր զբոսանքի համար` դա հնարավորություն կտա խուսափել անքնությունից:

Աղեղնավոր. Այսօր դուք հակված եք չմտածված քայլեր անելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Դուք չեք հետևում խորհուրդներին, ուրիշների սխալներից դասեր չեք քաղում, փոխարենը` նախընտրում եք ձեր գլխին նոր փորձություններ բերել: Որքան էլ որ զարմանալի է, անգամ այդ ձևով դուք կարող եք հաջողության հասնել, թեպետ` ոչ միանգամից:

Շփումներում կարևոր է շրջահայաց լինել` դուք հակված եք ձեր կողմ գրավել այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն վստահության: Չեն բացառված ֆինանսական զգալի կորուստները: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրության համար, հատկապես` այնպիսի մարդկանց հետ, ում դուք վատ եք ճանաչում:

Այծեղջյուր. Այսօր պետք է հնարավորինս քիչ փորձարարություններ անեք, հատկապես` երբ խոսքը գնում է մի ինչ-որ կարևոր բանի մասին: Այժմ կարևոր է զգուշությունը, և այն արժե դրսևորել ցանկացած շատ թե քիչ բարդ իրավիճակում: Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումներում:

Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատվածն է: Այն կարելի է օգտագործել հանգստի, զբոսանքների, ռոմանտիկ ժամադրությունների համար: Չարժե քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ներդրումների, ինչպես նաև ձեր նախագծերի ֆինանսավորման հետ:

Ջրհոս. Օրը կարծես հատուկ ստեղծված է աշխատելու համար: Ձեր թափած ջանքերի համար դուք կստանաք արժեքավոր պարգև, ընդ որում` ավելի թանկ, քան սպասում էիք: Օրը հարմար է ուսման, մտահորիզոնն ընդլայնելու, որակավորումը բարձրացնելու համար` կարելի է գրանցվել ամենատարբեր կուրսերի, սեմինարների, վարպետական դասերի:

Ֆինանսական վիճակը կայուն է, այնպես որ կարելի է երկարաժամկետ ներդրումների մասին մտածել: Օրը հարմար է անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական դրական փոփոխություն լինի, անգամ` եթե դուք նախաձեռնություն ցուցաբերեք:

Ձկներ. Օրվա առաջին կեսը հանգիստ, բեղմնավոր ժամանակահատված է: Դուք հեշտությամբ եք լուծում բարդ խնդիրները, հաճախ հաջողության հասնում ուղղակի այն բանի շնորհիվ, որ դրսևորում եք ավելի մեծ համառություն, քան այլ նշանների ներկայացուցիչները: Սակայն ժամանակի հետ դժվարանալու է մարդկանց հետ լեզու գտնելը, և դա իր ազդեցությունն է ունենում բազմաթիվ գործերի զարգացման վրա:

Տարածվում է մի այնպիսի տեղեկատվություն, որը դուք կնախնտրեիք թաքցնել` ինչ-որ մեկը ձգտում է ձեր պահարանից հանել այնտեղ թաքցված կմախքները: Չպլանավորած գնումները անհաջող կլինեն և շատ ժամանակ կխլեն:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan