ԱՄԷ-ում 2022-ին երեք համաշխարհային կրոնների տաճար կբացվի
CULTUREԱրաբական Միացյալ Էմիրություններում 2022-ին նախատեսում են երեք աբրահամյան կրոնների տաճար բացել, որը կկրի «Աբրահամի ընտանիքի տուն» անունը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄԷ դեսպան Մուհամմեդ Ահմեդ ալ-Ջաբերը մարդկային եղբայրության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
«2022-ին Աբու Դաբիում նախատեսվում է երեք համաշխարհային կրոնների՝ իսլամի, քրիստոնեության և հուդայականության տաճար բացել՝ «Աբրահամի ընտանիքի տունը» անվանումով», - ասել է դեսպանը:
Վերջինս հավելել է, որ տաճարը կդառնա ուսուցման, երկկոսության և երկրպագության վայր՝ ուղղված բոլոր դավանանքների և համոզմունքների մարդկանց միջև փոխըմբռնման ամրապնդմանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



