Yerevan, 06.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի գանգատը ռիսկային է. Բաքուն փորձելու է արդարացնել պատերազմում իր հանցագործությունները. Սիրանուշ Սահակյան

POLITICS

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գանգատով Ադրբեջանը փորձելու է արդարացնել 2020 թվականի պատերազմում հայերի նկատմամբ գործած հանցագործությունները՝ ներկայացնելով 1990-ականներին հայերի՝  ենթադրյալ հանցագործությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նշենք, որ փետրվարի 1-ին կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հաջորդող ժամանակահատվածում թույլ տված կոնվենցիոն խախտումների: Ադրբեջանն էլ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։

«ՄԻԵԴ-ն ուսումնասիրելու է յուրաքանչյուր գանգատի առարկան, հիմնավորումները, ապացույցները եւ կայացնելու է վճիռ։ Ընդ որում, մենք չենք բացառում, որ բարձրացված հարցերի մի մասը կարող է վարույթ չընդունվել։ Այն հարցերն էլ, որոնք վարույթ ընդունվեն, արձանագրվի, որ խախտում տեղի չի ունեցել։ Նման հավանականություն առկա է երկու երկրների հայցերի առնչությամբ։

Ադրբեջանի գանգատը ռիսկային է։ Եվրոպական դատարանն ունի ժամանակային սահմանափակումներ եւ չի կարող մինչեւ պետությունների կողմից կոնվենցիայի վավերացումը տեղ գտած խախտումները քննարկել, բացառություն կարող է արվել  այդ խախտման շարունակական բնույթի դեպքում։ Եթե ադրբեջանական կողմը բարձրաձայնում է 90-ականների դեպքեր, ընդ որում դրանց մեծամասնությունը ենթադրությունների մակարդակում է, նաեւ հավելյալ պետք է հիմնավորի, թե որքանով է հարցը գտնվում Եվրոպական դատարանի ժամանակային իրավազորության ներքո։ Եթե այս խնդիրը չկարողացավ լուծել, գանգատն անգամ ընդունելի չի կարող համարվել։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատը վերաբերում է 2020 թվականի պատերազմին, իսկ Ադրբեջանի ներկայացրած գանգատն էապես փորձ է դատարանի առջեւ ներկայացնել մինչեւ կոնվենցիայի վավերացումը տեղի ունեցած ենթադրյալ խախտումները»,- նշեց Սահակյանը։

Անդրադառնալով առաջիկայում ՄԻԵԴ ուղարկվելիք արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներին՝ Սահակյանն ասաց, որ ՄԻԵԴ-ում եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը որոշակի դատավարական պահանջների պետք է բավարարեն, որպեսզի գանգատը ճանաչվի ընդունելի.

«Եթե գանգատը ճանաչվում է ընդունելի, ապա երկու կողմն էլ լուրջ հիմնավորումներ եւ ապացույցներ պետք է ներկայացնեն, որոնք կվկայեն խախտումների մասին։ Եթե կարողանան համոզիչ իրավական փաստարկներով եւ ապացույցներով  հիմնավորել խախտումները, ապա կունենան խախտում արձանագրող վճիռներ։ Դրանց էլ հաջորդում է խախտումների համար արդարացի փոխհատուցում տրամադրելը։ Գործի ելքն էապես կախված է լինելու կողմերի ներկայացրած ապացույցներից»։

Հարցին, Ադրբեջանն, արդյո՞ք, կկարողանա հիմնավոր ապացույցներ ներկայացնել դատարան՝ Սիրանուշ Սահակյան ասաց.

«Վերջին զարգացումներով միջազգային հանրությունը ականատես եղավ միակողմանի խախտումների։ Ադրբեջանը միակողմանիորեն կատարեց պատերազմական հանցագործություններ հայերի նկատմամբ։ Այս պատերազմում չեղան հայկական կողմից հանցագործություններ՝ Ադրբեջանի նկատմամբ։ Միակ հնարավորությունն Ադրբեջանի համար  նախկինում բազմիցս շահարկվող թեզերին կենդանություն տալն է, եւ այդ թեզերի միջոցով հավասարության նշաններ դնելը։ Այս համատեքստում է, որ Ադրբեջանը 2020 թվականի իր հանցագործությունները փորձելու է արդարացնել 1990-ական թվականներին հայերի ենթադրաբար կատարած հանցագործություններով»։

New Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard