Արցախից իրազեկում են
SOCIETYԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ:
ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ և մաքրել Արցախի տարածքը վտանգ ներկայացնող ռազմամթերքից ու պայթուցիկ այլ առարկաներից:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



