Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փլուզվել է քոլեջի կցակառույցը՝ փլատակների տակ թողնելով կից գտնվող երկու բնակելի տուն․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Հիվանդների համաշխարհային օր, Գիտության մեջ աշխատող կանանց և աղջիկների միջազգային օր, Իրան՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օր, Լեհաստան՝ Անտառի գազաններին կերակրելու օր, Ճապոնիա՝ Պետության հիմնադրման օր, Կամերուն՝ Երիտասարդության օր, Լիբերիա՝ Զինված ուժերի օր, Ֆիլիպիններ՝ Էվելո Ջավերի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1818–ծնվել է պատմաբան, փիլիսոփատրամաբան, լեզվաբան Անտոն Գարագաշյանը։

1829 - տեղի է ունեցել Թեհրանում ռուսական դեսպանատան սպանդը՝ դեսպանատան աշխատակիցների և այնտեղ պատսպարված հայ գաղթականների ջարդը մուսուլման ֆանատների կողմից, որի արդյունքում զոհվել է դեսպանատան ներսում գտնվող 37 անձ, այդ թվում՝ դեսպանատան ղեկավար Ալեքսանդր Գրիբոյեդովը, ինչպես նաև 19 հարձակվողները։

1846 - վախճանվել է բանասեր, բառարանագիր, թարգմանիչ Սուքիաս Սոմալ յանը։

1884– ծնվել է մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը:

1929– ծնվել է աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

1930 - ծնվել է քանդակագործ Խաչիկ Միրիջանյանը։

1954– ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանը։

1971 - վախճանվել է քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։

2002-փլուզվել է Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցում գտնվող տեխնոլոգիական քոլեջի կցակառույցը՝ փլատակների տակ թողնելով կից գտնվող երկու բնակելի տուն: Երջանիկ պատահականությանբ, զոհեր չեն եղել:

2005- տեղահանվել է Երևանի կենտրոնում գտնվող Հրեական հոլոքոսթի զոհերի հուշաքարը: Մոտ հինգ ամիս առաջ նույն հուշաքարը պղծվել էր անհայտ վանդալների կողմից:

ԱՇԽԱՐՀ

660 մ.թ.ա.- Ձիմմը դարձել է Ճապոնիայի կայսր, ստեղծվել է Ճապոնիա պետությունը։

55 -հանրահայտ թունավորող Լոկուստիի միջոցով Տիբերիոս Կալվդիոս Կեսար Բրիտանիկը թունավորել է հռոմեական կայսր Կլավդիոսի որդուն։

244 -Ֆիլիպ Արաբի հրամանով Միջագետքում գաղտնի կերպով սպանվել է հռոմեական կայսր Գորդիան 3-րդը։

641 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն։

1234 -գերմանական խաչակիրների արշավանքների հետևանքով, որոնց նպատակն էր զավթել և բռնի կերպով քրիստոնեացնել մերձբալթյան ցեղերը (կուրշեյներ, լվովներ և այլն), ստեղծվել է Կուրլանդիական եպիսկոպոսատ անկախ հոգևոր կոմսությունը, որի մայրաքաղաքն է դարձել Պիլտենե քաղաքը։

1650– վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Ռենե Դեկարտը:

1695 -լեհ-թուրքական պատերազմի ընթացքում հետման Ստանիսլավ Յան Յաբլոնովսկին հետ է մղել թուրքերի արշավանքը Լվով և գլխովին ջախջախել Շեբիս-Գիրեյի թուրքական բանակը։

1697 -Պետրոս 1-ինը թույլատրել է ծխախոտի վաճառքը Ռուսական Կայսրությունում։

1809 -Ռոբերտ Ֆուլտոնը արտոնագրել է շոգենավը։

1847 - ծնվել է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը։

1921-սկսվել է Վրաստանի խորհրդայնացումը։ Վրաստանի Բորչալուի և Ախալքալակի նահանգներում կոմունիստները ապստամբություն են բարձրացրել և 11-րդ Կարմիր բանակը Հայաստանից մտել է Վրաստան՝ նույն օրը գրավելով Գորին, Դուշետը և ամբողջ Բորչալուն։

1928-կայացել է 2-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

1929 – Վատիկանն անկախացել է Իտալիայից և փաստացի դարձել առանձին պետություն:

1940-խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Մոներգեյմի պաշտպանական գծի ճեղքում, որը ավարտվել է Ֆինլանդիայի կապիտուլ յացիայով։

1943 -Ստալինը ստորագրել է ԽՍՀՄ-ում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տանելու մասին որոշումը։

1948– վախճանվել է թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, դերասան Սերգեյ Էյզենշտեյնը:

1978 -Չինաստանում չեղյալ է հայտարարվել Արիստոտելի, Շեքսպիրի և Դիկկենսի գրքերը կարդալու արգելքը։

1979 – Իրանում փաստացի ավարտվել է Իսլամական հեղափոխությունը:

1990 -27-ամյա բանտարկությունից հետո ՀԱՀ նախագահ Կլերկի կողմից ազատ է արձակվել ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ Նելսոն Հոլիլա Մանդելան։

2011– Եգիպտոսում տեղի ունեցած գունավոր հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել:

2012 - վախճանվել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK