Զոհված զինվորների մայրերը դիմում են ինձ՝ նորից որդի ունենալու նպատակով․ Վահե Տեր-Մինասյան
SOCIETYԱռողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր պատերազմի ժամանակ որդի կորցրած ընտանիքներից իրեն զանգահարում են, գալիս են կոնսուլտացիաների, քննարկումների, որպեսզի երեխա ունենան:
«Շատ ծանր է լսել մայրերին, ամեն ինչը նրանց հետ վերապրում ես: Նրանք ֆանտաստիկ ուժեղ մարդիկ են: Պատկերացրեք՝ կին, որը մի քանի ամիս առաջ 18-20 տարեկան երեխա է կորցրել և գալիս ու ասում է՝ ես ուզում եմ, որ իմ երեխան նորից ծնվի: Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել այդ կանանց, որ վիշտն ու ցավը հոգու մեջ պահած, խաղաղ՝ իրենց որոշումն արդեն ունեն»,- ասում է Տեր-Մինասյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



