Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանն այլևս չկա. Վահե Հովհաննիսյան

POLITICS

Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը պետականության եւ քաղաքական մտքի չհամընկնում է։ Դրանք մի տեսակ իրարից անկախ են։ 30 տարվա մեջ չունեցանք ընկալումը, որ պետականության հիմքում քաղաքական միտքն է։ Այս մասին հոդված է հրապարակել «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ֆիլմերի դասակարգման համակարգում 17+ը դեռ չի ձգում լիակատար հասունության մակարդակի։ Գրեթե մոտ է, բայց դեռ լիարժեք մեծական` 18+ չէ։ Մեր 17-ի հարթակն այսօր այդ վիճակում է։

Առաջին փուլում` նոյեմբերի 10-ից, հարթակը կատարել է կարեւոր ֆունկցիա՝

1. Փողոցին տվել է կառավարելի տեսք եւ պրոցեսները պահել օրինականության սահմաններում։ Դրա շնորհիվ, ի դեպ, Փաշինյանը հնարավորություն ստացավ դուրս գալ բունկերից, իսկ Արարատ Միրզոյանն ապաքինվեց։

2. Ձեւակերպվեց համընդհանուր եւ հստակ պահանջ՝ Հայաստանն առանց Նիկոլի։ Սրա շնորհիվ հանրային ագրեսիան ստացավ քաղաքական բանաձեւ, ինչը կարող է վերադարձնել պետությունը բնականոն զարգացման հուն։

Բայց ցանկացած պրոցես ունի իր տրամաբանական փուլերը, եւ համակարգերի խնդիրն է՝ զարգանալ ժամանակի պահանջներին համահունչ։ Ահա հենց սա է, որ 17-ի հարթակը չի կարողանում անել։ Նրա բացերը սկսում են ակնառու դառնալ։ Այն, ինչի վրա սկզբնական փուլում ուշադրություն չէր դարձվում, հիմա դառնում է ակնհայտ խոչընդոտ։ Սկսած հարցից՝ ովքե՞ր են այդ 17-ը։ Ես ինքս դրանցից 12-13-ին չեմ ճանաչում, եւ դժվար է հասարակությանը բացատրել, թե ինչպես կարող են անհայտ եւ երբեւէ հանրայնորեն որեւէ միտք չձեւակերպած մարդ-կուսակցություններն այս դժվար պահին զբաղվել հայրենիքի փրկությամբ։

Քաղաքական հետագա զարգացումների երկրորդ փուլի համար 17-ի հարթակը դիսֆունկցիոնալ միավոր է։ Նրա որոշ առանձին անդամներ գուցե լավն են, բայց միասին արժեք չեն ստեղծում։ Ժամանակի ընթացքում, աննկատորեն, 17-ի հարթակը Փաշինյանի հետ ինչ-որ իմաստով սիմբիոզի մեջ է հայտնվել՝ նրանք փոխադարձաբար գոյատեւում են այդ սիմբիոզի հաշվին։ Մեկը մյուսին պայմանավորող եւ կենսական էներգիա տվող. Փաշինյանն իր թույլ, էապես սասանված լեգիտիմությամբ իր իշխանությամբ՝ 17-ի հետ ինչ-որ բալանսի եկած՝ «համերաշխ ապրում» են։

Փետրվարի 20-ի հանրահավաքը

Եթե խնդիր է դրվում՝ փետրվարի 20-ից սկսած ունենալ ավելի լուրջ որակի քաղաքական պրոցես, ստանալ հասարակական լուրջ կոնսոլիդացիա ու իսկապես հասնել հաջողությունների, ապա պետք է հենց այսօր՝ մինչեւ հանրահավաքի օրը, անել լուրջ վերլուծություն եւ հետեւություններ։

Հաջողության հարթակից պետք է միշտ ինֆորմացիա դուրս գա՝ առաջարկի, գաղափարի, ծրագրի, ընթացիկ հարցերի, ընթացիկ դեպքերի, վաղվա նկարագրության եւ այլնի տեսքով։ Այդպես են հաջողության հարթակները ձեւավորում օրակարգ, դառնում բեւեռ ու հաղթում։ Այսօրվա հարթակից կա զրո ինֆորմացիա։

Նայենք պրոցեսին միջին քաղաքացու աչքերով, որն ամեն օր հեռուստացույց է նայում, կայքեր ու թերթեր կարդում, մեքենայում ռադիո լսում, քննարկում անցուդարձը։ Կա հանրային գործիչների մի 20-25 հոգանոց խումբ՝ բոլոր նրանք, ովքեր ամենօրյա ռեժիմով եթերներից, կայքերից գրագետ խոսում են, մարդկանց ստիպում լսել, կարդալ, մտածել, համաձայնել, քննարկել ... Նրանք բոլորը բացակայում են 17-ի ձեւաչափից։ Նրանց թվում կան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցականներ, փորձագետներ, վերլուծաբաններ, խմբագիրներ, ոլորտային մասնագետներ, նախկին պաշտոնյաներ եւ այլն։ Սա աննորմալ վիճակ է։ Քաղաքացին լսում է գրագետ խոսք այլ մարդկանցից, ճանաչում այլ մարդկանց, բայց նրան հրպարակ են հրավիրում ուրիշները։ Սա քաղաքացու մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Պետք է ընդունել շատ կարեւոր մի իրականություն. այսօր ձեւավորվել է հանրային դեմքերի մի շերտ, ովքեր ձեւավորում են տրամադրություններ, ովքեր բավական ազդեցիկ են, ունեն զգալի լսարան, բայց որեւէ կապ չունեն «Հայրենիքի փրկության» պրոցեսի կամ ընդդիմադիր հարթակի հետ։ Եվ չեն կարող ունենալ, քանի դեռ հարթակն այս բովանդակային-կառուցվածքային տեսքն ունի։ Պատահական չէ, որ հայրենիքի փրկության շարժման եռամսյա հանրահավաքային ցիկլի ամենահնչեղ ու ամենալսված ելույթը Գեղամ Նազարյանինն է, ով ոչ մի կապ չունի ո´չ 17-ի հարթակի հետ, ոչ՝ որեւէ կուսակցության։

Եթե հարցնես, թե ո՞րն է Հայրենիքի փրկության շարժման հեռախոսահամարը, էլ. փոստը, հասցեն, աշխատակազմը, ոչ ոք չի ասի։ 21-րդ դարում հնարավոր չէ առանց աշխատանքային-կազմակերպչական համակարգերի քաղաքական պրոցես գեներացնել։ Ուղղակի հնարավոր չէ առանց մարզային կառույցների լայն կոնսոլիդացիա ապահովել։ Սյունիքն անպաշտպան էր՝ հարթակն այնտեղ չէր, Սյունիքն ապստամբել էր, իսկ շարժումը Սյունիք չէր գնում։ Նման պայմաններում ինչպե՞ս ենք պատկերացնում հաջողությունը, երկխոսությունը հասարակության հետ։

Ինչպես ուժեղացնել պրոցեսը

1. Հայրենիքի Փրկության շարժումը պետք է փոխի ձեւաչափը։ Հասարակական կոնսոլիդացիայի պրոցեսը չպետք է խոչընդոտվի հարթակի որակով։ Այն պետք է կազմված լինի հանրային իրական դեմքերից, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում են, ձեւավորում հանրային կարծիք։ Այն պետք է ընդգրկի հանրության հնարավորինս լայն շերտերի։ Փետրվարի 20-ի հարթակը պետք է համալրված լինի նոր դեմքերով, նոր ասելիքով։ Սա առաջին հետեւությունն է, որը պետք է արվի մինչեւ հանրահավաքը. ունենալ ժողովրդական հարթակ։

2. Հայրենիքի փրկության շարժումը պետք է ներառի մարզային էլիտաներին։ Նրանք գործոն են, նրանց հետ պետք է աշխատել։

3. Հայրենիքի փրկության շարժման նոր ձեւաչափը պետք է ստանա նոր բովանդակություն։

4. Հայրենիքի փրկության շարժումը պետք է խոսի ա/ մարդկանց հետ, բ/ մարդկանց մասին, գ/ մարդկանց խնդիրների շուրջ։ 21-րդ դարում հաջողության են հասնում մարդկային դեմքով միավորները։ Խոսե´ք մարդկանց կյանքի մասին, մարդիկ այսօր մոլորված են։ Անհանգիստ են իրենց ընտանիքների եւ երեխաների ճակատագրով։

5. Հայրենիքի փրկության շարժումը պետք է հասկանալի դառնա արտաքին աշխարհի համար՝ եւ´ բարեկամների, եւ´ հակառակորդների համար։ Այսօր ո´չ մեկը կա, ո´չ մյուսը։ Հիմա ընթանում է Կովկասի նոր ճարտարապետության գծագրումը. Փաշինյանը դրանից ոչի´նչ չի հասկանում, նա չկա, մոռացե´ք, բայց հարթակից նույնպես չկա որեւէ ծրագրային խոսք։

6. «Մերժիր Նիկոլին» բանաձեւը շատ արագ կդառնա իրականություն, եթե նոր հարթակը սկսի ներկայացնել գործող իրականության ռեալ այլընտրանքը՝ անվտանգային, սոցիալական, քաղաքական, տնտեսական ծրագրեր։

7. Ինչի՞ց եւ ինչպե՞ս սկսել վերելքը. այս հարցերին է պետք հնարավորինս հստակ պատասխանել։ Մարդիկ տեսնում են, որ այս իշխանության օրոք երկիրը քանդվում է, ամեն օր կորուստներ են լինում։ Բայց միասնական հարթակից նույնպես պատասխաններ չի ստանում։ Փաշինյանը 44-օրյա ստից հետո հիմա սկսել է ստի արշավ՝ տնտեսության թեմայով։ Մարդը, որը քանդել է տնտեսությունը, որի օրոք ոչ մի լուրջ ձեռնարկություն չի բացվել, որն աննախադեպ տեմպերով միայն պարտք է վերցնում, այսօր խոսում է տնտեսական զարգացման եւ մակրոտնտեսական կայունության մասին։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է խոսում. որովհետեւ այդ թեմաներով լռում է հարթակը։

8. Հայրենիքի փրկության շարժումը պետք է տիրապետի իր մեջ չներառվող այլ ուժերի եւ շրջանակների հետ կոնստրուկտիվ աշխատանքի մշակույթին։ Բազմակարծությունը եւ ընդհանուր խնդիրների շուրջ համախմբվելու կարողությունը պետք է վեր դասվեն ցանկացած տեսակի անձնական վերաբերմունքից ու նախորդ, նախապատերազմյան կյանքում եղած հակադրություններից։

9. Վերջապես՝ շարժումը պետք է ունենա գործունյա աշխատակազմ, որտեղ կարելի է առաջարկներ ներկայացնել, որտեղ կկատարվի քաղաքացիների ընդունելություն, որտեղ սոցիալական, հանրային, մասնագիտական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, միավորներ կկարողանան ներկայացնել իրենց խնդիրները եւ ըմբռնում ստանալ։ Կձեւավորվի համագործակցության դաշտ։

10. Պետք է բացառվեն տրամադրության եւ պահի ազդեցության տակ հընթացս կայացվող, երբեմն չկշռադատված որոշումները։

11. Շարժումը պետք է ունենա մշտական գործող միասնական տեղեկատվական հարթակ, որտեղ պետք է հանրային քննարկումներ լինեն՝ ասուլիսներ, հանդիպումներ եւ այլն։

Մի քանի պարզաբանում

Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը պետականության եւ քաղաքական մտքի չհամընկնում է։ Դրանք մի տեսակ իրարից անկախ են։ 30 տարվա մեջ չունեցանք ընկալումը, որ պետականության հիմքում քաղաքական միտքն է։

Բերեմ մեկ օրինակ. օգոստոսի 12-ին հայաստանյան 10 կուսակցություն հայտարարությամբ է հանդես եկել Սեւրի պայմանագրի վերաբերյալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ պատերազմից ընդամենը 45 օր առաջ, հուլիսյան դեպքերից հետո, երբ թուրքական բայրաքթարների շարժիչներն արդեն միացած էին, եւ թիրախները՝ ընտրված, հայաստանյան առաջատար քաղաքական ուժերը Սեւրի պայմանագրի մասին են հայտարարություն անում։ Իսկ որպես «բոնուս»՝ իշխող խմբակցության ղեկավարն էլ հայտարարում է, թե Թուրքիան չի միջամտի հնարավոր պատերազմին։ Սա է մեր քաղաքական միտքը։

Այնուհանդերձ, որակական փոփոխությունների ռեսուրս մենք ունենք։ Փաշինյանն այլեւս չկա, նա ուղղակի չի կարող լինել։ Հայաստանին նոր, լուրջ որակի քաղաքական հոսանքներ են պետք, որոնք կա´մ համագործակցությամբ, կա´մ մրցակցությամբ կկարողանան ապահովել երկրի կայունությունը եւ զարգացումը։ 17-ի հարթակի առնվազն 4-5 կուսակցությունում կան լուրջ, գրագետ մարդիկ, ովքեր կարող են նոր քաղաքական հոսանքներում էֆեկտիվ դերակատարում ունենալ։ Նրանց նույնպես անհրաժեշտ են նոր պայմաններ եւ նոր միջավայր։

Ինչ վերաբերում է հարթակին, ապա, վերափոխվելու եւ 21-րդ դարին համահունչ դառնալու դեպքում, այն ունի տեսանելի ապագայում հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։ Ավելին, այն պարզապես պարտավո´ր է հասնել հաջողության։

Իսկ որպես հաջողության տանող համերաշխության առաջին քայլ՝ բոլոր մտածող մարդիկ պետք է փետրվարի քսանին գնան հանրահավաքի»։

Lurer.com

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference