Բաղդադում պահանջում են Իրաքից դուրս բերել թուրքական զորքերը
INTERNATIONAL NEWSԱյսօր հազարավոր մարդիկ դուրս են եկել Բաղդադի փողոցներ՝ Թուրքիայից պահանջելով դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից: Այս մասին հաղորդում է Alsumaria հեռուստաալիքը:
Ցուցարարները հավաքվել են Բաղդադի կենտրոնում՝ աթ-Թահրիր հրապարակում: Նրանք իրենց հետ ունեին պաստառներ՝ «Ո՛չ օտարերկրյա ներկայությանը սրբազան հողում», «Էրդողա՛ն, դու վախկոտ ես» կարգախոսներով: Հեռուստաալիքը նշում է, որ ոստիկանությունը ակցիայի անցկացման շրջաններում ուժեղացրել է անվտանգության միջոցառումները:
Նշվում է նաև, որ բողոքի ցույցի մասնակիցների շրջանում քիչ չեն շիա ժողովրդական աշխարհազորայինների մարտիկները, ովքեր ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցում են Իրաքի բանակին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



