Գուրգեն Ներսիսյանն ընտրվել է Արցախի գլխավոր դատախազ
POLITICSԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօր՝ փետրվարի 11-ին, կայացած հերթական նիստում քննարկվել է ԱՀ նախագահի կողմից ներկայացված ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու համար Խորհրդարանին ներկայացրած Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Artsakhpress.am-ը:
Գուրգեն Ներսիսյանի ներկայացնող համապարփակ ելույթով նախ հանդես է եկել ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: Ապա ելույթ է ունեցել թեկնածուն՝ պատգամավորներին խոսելով իր տեսլականը:
Պատգամավորների հարցերից հետո տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկություն, որին մասնակցել են ԱԺ բոլոր պատգամավորները: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի հրապարակած արդյունքների համաձայն՝ 30 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունն արժանացել է Խորհրդարանի հավանությանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



