Թուրքիան հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել ռուսական С-400-ներից՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը
INTERNATIONAL NEWSԹուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերից: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«С-400-ի վերաբերյալ որոշումը չի կայացվել մեկ գիշերվա մեջ, մենք այդ մասին պատմել ենք մեր ամերիկացի գործընկերներին: С-400-ների մասին մեր պայմանագիրը ստորագրվել է CAATSA-ից մոտավորապես չորս ամիս առաջ: Իրավական տեսանկյունից (ԱՄՆ) հայտարարությունները անհետեւողական են: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ դեռ ոչ մի բանակցություն չի վարելու այս հարցի շուրջ»,- TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է Էրդողանի ներկայացուցիչը:
Reuters-ի տվյալներով՝ Կալինը նաեւ ասել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ներից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



