Գվարդիոլան չի պատրաստվում փոխել «Բավարիայի» խաղաոճը
SPORT«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր խաղային փիլիսոփայությունից:
Գվարդիոլայի նախընտրած խաղաոճը, որը հիմնված է գնդակի տեղաշարժի վերահսկողության վրա, սկսել են քննադատել Բունդեսլիգայի 15-րդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ հանդիպումից հետո. մյունխենյան թիմը պարտվել էր 1:3 հաշվով:
-Երբ ես սկսել եմ աշխատել «Բավարիայում», թիմը սկսել է քիչ գոլեր բաց թողնել և մրցակիցներին թույլ չի տվել շատ վտանգավոր պահեր ստեղծել: Այս ամենին մենք հասել ենք գնդակի տեղաշարժը վերահսկելու շնորհիվ: Մենք գրեթե միշտ հաղթում ենք 5:0 հաշվով, իսկ պարտությունները լինում են տարին մեկ անգամ. դա, հավանաբար, նորմալ է,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Sport1»-ից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



