Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը դեռ խորհուրդ չտրվող երկրների ցանկում է. ե՞րբ կզարթնի և ե՞րբ կվերականգնվի զբոսաշրջությունը․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարող ենք և պետք է ձգտենք այնպես անել, որ տուրիզմը զարթնի և սկսի դինամիկ վերականգնվել ու զարգանալ: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով ամենատուժած ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության հնարավոր հեռանկարներին: Նա հայտնեց, որ մի շարք պետական կառույցների հարցեր ու առաջարկներ են ներկայացրել:

«Առաջարկել ենք աշխատել այն ուղղությամբ, որ դիվանագիտական խողովակներում մեր երկրի մասին ճիշտ ինֆորմացիա լինի: Կարծես թե, այդ գործընթացն սկսվել է: Համենայն դեպս, ինձ այդպես են տեղեկացրել զբոսաշրջության կոմիտեից: Ասել են, որ ԱԳՆ-ի միջոցով արդեն դիմել են,և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա:

Հստակեցնելով խնդիրը՝ նա ընդգծեց.«Շատ երկրներում և հատկապես մեզ համար նպատակային ու պոտենցիալ շուկաներում, ինչ-որ տեղ նաև թյուրիմացաբար, Հայաստանը դեռ խորհուրդ չտրվող երկրների ցանկում է գտնվում: Դա պայմանավորված է թե՛ կորոնավիրուսի, թե՛ միգուցե նաև հետպատերազմյան իրավիճակով: Բայց, օրինակ՝ Ռուսաստանում իրենց զբոսաշրջության ոլորտի իրավասու մարմնի՝ «Ռոստուրիզմի» կայքում Հայաստանն արդեն ընդգրկվել է խորհուրդ տրվող երկրների ցանկում: Դիվանագիտական բոլոր ուղիներով, սփյուռքի ներուժն օգտագործելով՝ ամեն ինչ պետք է անենք, որ այլ երկրներում մեր երկրի մասին ճիշտ տեղեկատվություն լինի, և Հայաստանը չդասեն խորհուրդ չտրվող երկրների ցանկում: Մեզ հավաստիացրել են, որ մեր հարցադրումների վերաբերյալ աշխատանքներ են տարվում: Սպասում ենք, բայց ժամանակը քիչ է, պետք է արագացնել»:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ արդեն դրսից տարբեր հարցումներ ու հետաքրքրություններ կան: «Օտարերկրյա գործընկերներին հուզող հարցեր կան՝ հատկապես անվտանգության վերաբերյալ: Եվ եթե իրավիճակը Հայաստանում ու տարածաշրջանում կայուն լինի, կարծում եմ՝ զբոսաշրջությունը կսկսի կամաց-կամաց զարթնել, վերականգնվել ու զարգանալ»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, թե՛ կորոնավիրուսը, թե՛ պատերազմն իրենց ազդեցությունն ունեցել են ոլորտի վրա: «Կարծում եմ՝ կա նաև հանրային ընկալում, որ կորոնավիրուսից ամենաշատն ու ուղղակիորեն տուժած ոլորտը հենց զբոսաշրջությունն է: Առ այսօր էլ դեռ ոլորտը քնած է: Դեռ քիչ, բայց զարթնելու հույսեր ու ծիլեր կան: Սակայն ոլորտը դեռ վերականգնման կարիք ունի: Մասնավորապես կառավարությանը ներկայացրած մեր առաջարկներից մեկն էլ շատ արագ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքների չեզոքացման ծրագրի մշակումն է: Խոսքը հատուկ զբոսաշրջության ոլորտի վերականգնման և զարգացման ծրագրի անհրաժեշտության մասին է, ինչը շատ կարևոր է: Իսկ թե որքան փակված ընկերություններ կան՝ դժվար է ասել: Ի դեպ՝ այդ հարցը ևս բարձրացրել ենք: Ցավոք, չգիտենք, թե հստակ քանի ընկերություն ունենք, ուր մնաց՝ իմանանք, թե քանիսն են փակվել: Այս առումով էլ վարչական ռեգիստր ունենալու խնդիր ունենք: Առաջարկների մեջ ընդգծել ենք նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ թե՛ մրցակցային, թե՛ գործարար ներդրումային միջավայրը բարելավելու, ինչպես նաև ծառայությունների որակն ապահովելու տեսանկյունից: Այս ամենը հնարավոր է իրականացնել ոլորտում գործունեության մի շարք տեսակների լիցենզավորման կամ առնվազն դրանք ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանելու միջոցով»,-շեշտեց Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ ավելի ծավալուն ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտություն կա:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ թեպետ ֆեդերացիայի անդամ հանդիսացող ոչ մի ընկերություն չի փակվել, բայց ոլորտում կան մի շարք ընկերություններ, որոնք մտածել են վերապրոֆիլավորման մասին: «Կան ընկերություններ, որոնք մտածում են այլ գործունեության ուղղությամբ ներդրում անելու մասին: Բայց ասեմ, որ վերապրոֆիլավորվելը կարճաժամկետ լուծում է, և այն զբոսաշրջության ոլորտի համար այդքան էլ ցանկալի չէ. եթե այլ ոլորտներում վերականգնվելն ավելի հեշտ է, ապա եթե այստեղ ոլորտի աշխատակիցները տեղափոխվեն այլ ոլորտներ, հետագայում ոլորտի վերականգնման համար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվելու: Այդ դեպքում անգամ կարող է վերականգնում չլինել:

Եվ սա է պատճառը, որ զբոսաշրջության ոլորտի վերականգնման և զարգացման հատուկ պետական ծրագիր է անհրաժեշտ: Այլապես, եթե կարողությունները կորցնենք, համաշխարհային շուկայում ոլորտի վերականգնման պայմաններում Հայաստանն իր դիրքերը դժվարությամբ կվերականգնի»,-ասաց նա՝ հավելելով, որ արագ վերականգնվելու հեռանկար կա, եթե նշված խնդիրները լուծվեն, արդեն այսօրվանից մարքեթինգային ակտիվ քաղաքականության և կոմպլեքս միջոցառումներ իրականացվեն:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends