Yerevan, 10.December.2025,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի ան­նա­խա­դեպ հա­ջո­ղու­թյու­նը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ռադիոյի համաշխարհային օր, Հայաստան՝ Տեառնընդառաջ։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1770- ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ Ներսես Ե Աշտարակեցին։

1883 - ծնվել է հայկական ծագումով ռուս դերասան և ռեժիսոր Եվգենի Վախթանգովը։

1894 - ծնվել է դերասան Համբարձում Խաչանյանը։

1921- Լոռու «չեզոք գոտում» ապստամբություն է սկսվել, վրացական ճակատ տեղափոխված զորքերը 11-րդ բանակի մյուս ստորաբաժանումների հետ ձեռնամուխ են եղել Վրաստանի խորհրդայնացմանը։ -Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները ապստամբություն են սկսել խորհրդային իշխանության դեմ և մի քանի օրում ազատագրել Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։

1938-գնդակահարվել է պետական, կուսակցական հայտնի գործիչ Գևորգ Ալիխանյանը։

1946- ծնվել է քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

1988-Ստեփանակերտում տեղի է ունեցել ժողովրդական առաջին ցույցը, որի ժամանակ բարձրացվել է ԼՂՀ-ն Հայաստանին միանալու հարցը։

2007- Երևանում Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության և շվեյցարական «Ռեզերվ Քափիթալ Քորպորեյշն» ընկերության միջև ստորագրվել է հուշագիր Փոթիի «Կովկաս» նավահանգստում լաստանավի շահագործման մասին:

2008- Երևանում ստորագրվել է «Հայկական երկաթուղու» համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը:

2014 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը առաջին ու առայժմ վերջին անգամ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է աննախադեպ՝ 30-րդ տեղ։

2017-Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը նախընտրական դաշինք կազմելու մասին համաձայնագիր են ստորագրել:

2018-Երևանի ավագանու՝ տարվա առաջին նիստի հանդիսավոր մեկնարկը րոպեներ անց վերածվել է ծեծկռտուքի, որը սկսվել է այն բանից հետո, երբ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները փորձել են քաղաքապետին մատուցել Նուբարաշենի բնակիչների նվերը՝ գարշահոտ կոյուղաջուրը։

2020- Սիրիան դարձել է արաբական աշխարհի երկրորդ երկիրը Լիբանանից հետո, որը ճանաչել է Հայոց Մեծ եղեռնը։

ԱՇԽԱՐՀ

1241 -տեղի է ունեցել մոնղոլների ներխուժումը Լեհաստան։ Բայդարի ղեկավարած մոնղոլական ջոկատը Տուսկի մոտ ջախջախել է կրակովյան զորահրամանատար Վլադիմիրի գլխավորած լեհական աշխարհազորը։

1571 –վախճանվել է իտալացի նկարիչ, քանդակագործ Բենվենուտո Չելինին։

1668 –Պորտուգալիայի անկախության համար մղված պատերազմի արդյունքում Լիսաբոնում Անգլիայի միջնորդությամբ Իսպանիան կնքել է հաշտության պայմանագիր, որով իսկ պաշտոնապես ճանաչել է Պորտուգալիան որպես անկախ երկիր։

1689- Անգլիայում ավարտվել է, այսպես կոչված, Փառավոր հեղափոխությունը։

1729 - Ռաշթ քաղաքում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է առևտրական պայմանագիր։

1739 -Պարսկաստանի շահ Նադիր-շահ Ավշարը, որը մտել էր Հնդկաստան և արագորեն գրավել այն, Դելիի մոտ ջախջախել է Մեծ մոնղոլների կայսրության բանակը։

1769- ծնվել է ռուս նշանավոր գրող Իվան Կռիլովը, որը հայտնի է իր առակներով։

1812 -Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Սուլթան-Բուդեի ճակատամարտը Տրոիցկու ռուսական գումարտակի և Ղարաբաղի խանություն ներխուժած Աբբաս-Միրզայի պարսկական բանակի միջև։ Չնայած այդ ճակատամարտը չի եղել վճռորոշ պատերազմի ավարտի համար, բայց դրա արդյունքում աճել է պարսկական բանակի ռազմական ոգին, և որոշակիորեն ընկել ռուսական բանակի հեղինակությունը տեղաբնակների մոտ։

1858 - Աֆրիկայի անգլիացի հետազոտողներ Ռիչարդ Բերտոնը և Ջոն Սպիկը, փորձելով գտնել Նեղոսի ակունքները, հայտնագործել են Կենտրոնական Աֆրիկայի խոշորագույն լիճ Տանգանիկան։

1859 -Մոսկվայում բացվել է կանանց առաջին գիմնազիան։

1873- ծնվել է ռուս նշանավոր օպերային երգիչ Ֆեոդոր Շալ յապինը։

1883- վախճանվել է գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան Ռիխարդ Վագները։

1895- Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար ստացել են արտոնագիր։

1903 - ծնվել է բելգիացի գրող Ժորժ Սիմենոնը։

1917 -Փարիզում ձերբակալել են լեգենդար հետախույզուհի Մատա Հարիին։

1918- ԽՍՀՄ-ում մտցվել է Գրիգորյան օրացույցը, որոշվել է 1918 թվականի հունվարի առաջին չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը համարել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։

1924 - ՌՍՖՍՀ կազմում ստեղծվել է ներկայիս Ստավրոպոլի երկրամասը։

1931 - Նյու Դելին դարձել է Հնդկաստանի մայրաքաղաք։

1934 - խորհրդային «Չել յուսկին» նավը խորտակվել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։

1950 - վախճանվել է իտալացի գրող Ռաֆայել Սաբատինին։

1960 -Սահարա անապատի Ռեգգան օազիսի շրջանում ֆրանսիացիները իրականացրել են իրենց առաջին ատոմային ռումբի փորձարկումը։

1972-տեղի է ունեցել 11-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը (Սապպորո, Ճապոնիա)։

1974 -ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ քաղաքացիությունից զրկվել և երկրից արտաքսվել է գրող Սոլժենիցինը։

1980- մեկնարկել են 13-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։

1983 -Թուրինի «Cinema Statuto» կինոթատրոնում «Անհաջողակները» ֆիլմի ցուցադրության ժամանակ բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 64 հանդիսատես։

1988- տեղի է ունեցել 15-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը (Կալգարի, Կանադա)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation