Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Մենք պատմելու ենք, թե ինչու կորցրինք Արցախը»․ Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմում կլինեն պատերազմի ժամանակ Արցախում նրա նկարած իրական կադրերը

LIFE

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ում ֆիլմերը, հիմնականում, Արցախի մասին են, պատերազմից օրեր առաջ հայրենի Արցախում էր՝ տեղանք էր ընտրում նոր ֆիլմի նկարահանումների համար։ Պատերազմը, սակայն, փոխեց բոլոր ծրագրերն ու նոր նյութ տվեց ֆիլմի համար։ Ֆիլմի առաջին մանրամասները Ջիվանը պատմել է Tert.am Life–ին ու խոսել ադրբեջանցիների ստեղծած խնդիրների մասին։

Ռեժիսորը պատմեց, որ «Վերածնվածը» աշխատանքային վերնագրով ֆիլմի աշխատանքները սկսել են 2018 թվականին, հիմա աշխատում են սցենարի վրա։ Սցենարի հեղինակները Նարինե Ոսկանյանն ու Մոնիկ Պետերսոնն են։

Ջիվանի ֆիլմացանկում առանձին տեղ ունեն Արցախի մասին ֆիլմերը։ Մինչև վերջին պատերազմը ֆիլմերը միավորվում էին Արցախի հաղթանակով։ Հիմա իրավիճակ է փոխվել։ «Վերածնվածը» ֆիլմի աշխատանքները սկսվել են 2018–ին, երբ իրականությունն այլ էր, սակայն փոփոխությունը չէր կարող չներկայացվել ֆիլմում։ Ռեժիսորն ասաց, որ իր լուծումն է գտել։

«Նախկինում ունեինք անցյալի հաղթանակ, հիմա՝ ապագայի հաղթանակ։ Մենք հիմա ապրում ենք խորը ճգնաժամ, բայց ես չեմ դադարում հավատալ հաղթանակին։ Նոր ֆիլմը պետք է անդրադառնար 2016 թվականի պատերազմին, այս ամենից հետո սցենարը վերամշակեցինք, դեպքերը տեղափոխվել են 2020 թվական։ Ներկա իրավիճակն արտացոլված է ֆիլմում, որպես ռեժիսոր՝ տվել եմ նաև դրա գնահատականը։ Գեղեցիկ ու հետաքրքիր ձևով ենք պատմում պատմությունը։ Սա 4 հերոսի մասին օրիգինալ պատմություն է, սակայն դետալները ստեղծված են իրական փաստերի հիման վրա։ Գլխավոր հերոսն ապրում է Փարիզում, պատահական բացահայտում է իր ինքնությունն ու այդ հետքերով գալիս Արցախ, որտեղ պատերազմ է, վիրավորում է ստանում արգելված զենքից»,– ասաց ռեժիսորը ու հավելեց, որ պատմությունը կապվում է նաև 1992 թվականի պատերազմի հետ։

Ֆիլմում տեղ կգտնեն իրական կադրեր պատերազմից։ «Հոկտեմբերի 2-ից Արցախում գրեթե ամենուր եղել եմ, նկարահանել եմ տարբեր դրվագներ՝ մարտական գործողություններ, զինվորականների, որոնց մի մասը կլինի ֆիլմում՝ որպես հերոսի նկարած դրվագներ»,– ասաց նա, ապա նկատեց, որ շատ զինվորների է նկարահանել, որոնց ճակատագրերը չգիտի՝ ինչպես են դասավորվել։ Ֆիլմում շատ հերոսներ կգտնեն իրենց, որոշ մարդիկ, գուցե, գտնեն իրենց հերոսներին։ «Սա վավերագրական ֆիլմ չէ, սակայն մենք պատմելու ենք այն մասին, թե ինչու այսպես եղավ և ինչու կորցրինք Արցախը»,– նկատեց ռեժիսորը։

Հիմա ավելի, քան երբևէ Ջիվանը կարևորում է ֆիլմերով ասելիքը հանրությանը հրամցնելը։ «Նոյեմբերին, երբ վերադարձա Արցախից, հույզերս շատ խառնված էին, հիմա անցյալի հաղթանակն ու ցավալի ներկան միախառնված են։ Նախկինում էլ էի ես համոզված, որ մենք ճիշտ ենք, որ Արցախի մասին ֆիլմեր ենք նկարահանում, հիմա առավել ևս համոզված եմ, որ դա ճիշտ է։ Ես ու թիմը մեր առաջ խնդիր ենք դրել ավելի ուժեղ ու ավելի շատ ֆիլմեր արտադրել Արցախի մասին»։

Ռեժիսորն իր ֆիլմերը նկարահանել է Արցախում, սակայն այն ժամանակ սահմաններն այլ էին։ Թեև մի շարք տեսարժան վայրեր այժմ հայկական կողմի վերահսկողության տակ չեն, ֆիլմը նկարահանելու է Արցախում․ սա սկզբունքային հարց է Ջիվանի համար։ «Երբ սեպտեմբերին նկարահանման վայրեր էինք ընտրում, ընտրել էինք Վանքասարը, Տիգրանակերտի հովիտը, Շուշին, մի շարք այլ վայրեր, որոնք, ցավոք, հիմա մերը չեն, բայց, վստահ եմ, ժամանակավոր։ Մենք այլընտրանքային լուծումների ենք գտնելու, բայց ինձ համար սկզբունքային է լինելու նկարել Արցախում և Արցախի սահմաններից դուրս չգալ այլընտրանքներ գտնելու համար»,– ընդգծեց նա։

Ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմի դերասանական կազմն արդեն հստակեցված է, սակայն անուններ չեն բարձրաձայնում, քանի որ փորձ ունեն, երբ Ադրբեջանը, իմանալով օտարերկրացի հայտնի մարդկանց ներգրավվածության մասին, փորձում է ճնշում գործադրել նրանց վրա։

«Երբ բացահայտում ենք միջազգային հայտնիություն ունեցող դերասաններին, թիրախավորվում ենք ադրբեջանցիների կողմից։ Նախորդ ֆիլմի ֆինանսավորման մասին բարձրաձայնելուց հետո ադրբեջանական ճնշման ներքո 100 հազար եվրոյի չափով ֆինանսավորում կորցրինք Լիտվայից։ Բացի այդ, պատերազմի օրերին «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը հանվեց Մոսկվայի ամենամյա կինոփառատոնից, որը, կարծում եմ առաջին հերթին Նիկիտա Միխալկովի թուլությունն էր թե՛ որպես կինոփառատոնի նախագահ, թե՛ որպես մեծ արվեստագետ, ում ֆիլմերը, թվում էր՝ իրենց մեջ մեծ անկեղծություն ու ճշմարտություն ունեն, բայց պարզվեց, որ թվում էր, այլապես քաղաքականությունը սպառնալիք և խոչընդոտ չէր լինի արվեստին»։։

Ջիվանը հայտնեց, որ ֆիլմը, հիմնականում, ֆինանսավորվելու է արտերկրից, լինելու է մի քանի երկրի արտադրություն, ինչպես իր նախորդ ֆիլմերի մի մասը։ «Արդեն իսկ ունենք զարգացման բյուջե։ Ֆիլմի բյուջեի 20-25 %–ն է հայկական կողմից լինելու,– ասաց նա ու հավելեց, որ Հայաստանում պետական ֆինանսավորում ունի, գումարի չափից չի դժգոհում։ –Ֆիլմի բյուջեի 8-10 տոկոսը Ազգային կինոկենտրոնի կողմից է ֆինանսավորվելու։ Իհարկե, դա փոքր չափ է, բայց ես հասկանում եմ, որ մեր երկիրը հիմա չի կարող ավելի շատ գումար ներդնել։ Ես տեսնում եմ, որ կինոկենտրոնը փորձում է օր օրի ավելի լավը լինել, դա արդեն լավ է»։

Ջիվանը կարևորեց պետական ֆինանսավորումը և շեշտեց, որ միջազգային նախագծերի մասնակցելիս կարևոր է պետության ներգրավվածությունը, թեև իրեն արդեն ճանաչում են և վստահում՝ որպես ռեժիսորի։ Ըստ Ջիվանի՝ արտերկրում ֆինանսավորում գտնում են նաև այն պատճառով, որ իր արտերկրացի գործընկերներից շատերն ամաչում են իրենց երկրների պաշտոնական դիրքորոշումից, կույր ու խուլ լինելուց։

Ջիվանը հայտնեց, որ այս փուլում զուգահեռ աշխատում են նաև «Սև ցուցակը» ֆիլմի ուղղությամբ, որն Ալեքսանդր Լապշինի մասին է։ «Այս ֆիլմը ևս գտնվում է սցենարի մշակման փուլում։ Սցենարի հեղինակը մեծանուն հայտնի ամերիկացի է, որի անունը հիմա չենք բարձրաձայնի՝ ադրբեջանցիների հետ կապված նույն խնդրից ելնելով։ Նա մեծ սիրով համաձայնել է աշխատել մեզ հետ։ Գլխավոր դերակատարն էլ ամերիկացի հայտնի դերասան է»,– եզրափակեց նա։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan