Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Իմ անձնական կյանքը քննարկել ու հանրայնացնել չեմ սիրում». Հասմիկ Խոջյանը՝ ընտրյալ ունենալու լուրերի և հայտնի դառնալուց հետո չփոխվելու մասին

LIFE

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս շրջանում չի նկարահանվում: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նկարահանումների ընթացքը կարոտելու, դադարի ընթացքում մասնագիտական բացը լրացնելու, բախտի գործոնի շնորհիվ հայտնի դառնալու մասին: Դերասանուհու հետ խոսել ենք նաև ընտրյալ ունենալու քննարկումների մասին:

Հասմիկի խոսքով՝ մի քանի տարի նկարահանվելուց հետո որոշակի դադարի մեջ էր, բայց կարծում է՝ այն շուտով կավարտվի, կսկսվի աշխատանքային գործընթացը:

«Առհասարակ, դադարները պետք են թե՛ դերասանին, թե՛ հեռուստադիտողին. սպառվում է դերասանի էներգիան, իսկ հեռուստադիտողը պետք է ոչ թե ձանձրանա նրանից, այլ հանգստանա տվյալ դերասանի դեմքից: Ի վերջո, Հայաստանում դերասաններն այնքան էլ շատ չեն, այդ էներգիան վերանայել է պետք, դադարի ընթացքում ես դա անում: Թեև դադարի մեջ էի, փորձում էի մասնագիտական բացս լրացրել վերընթերցելով մասնագիտական գրականություն, կարդալով նոր գրքեր, որոնք չեմ հասցրել կարդալ ուսանողական տարիներին: Նաև վերապատրաստումների եմ մասնակցել, որոնց մասին բարձրաձայնել չեմ սիրում, որովհետև աճի ձգտող յուրաքանչյուր դերասան պետք է մասնակցի դրանց, եթե չի ցանկանում բավարարվել միայն այն գիտելիքով, որը համալսարանն է տվել»,- ասաց նա:

Դերասանուհին նկատեց, որ նկարահանվելու ամեն առաջարկ չի ընդունում. «Հաշվի եմ առնում սցենարը, նկարահանող անձնակազմը, պետք է այդ պահին զգամ, որ այդ դերն իմն է: Եթե հիմա նման առաջարկ լինի, մեծ սիրով կընդունեմ, որովհետև նկարահանումների ընթացքը շատ եմ կարոտել»:

Հասմիկին ճանաչում բերեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը: «Այդ հեռուստասերիալում սկսեցի նկարահանվել մագիստրատուրայի երկրորդ կուրսից: Կարծում եմ՝ բախտի գործոնի շնորհիվ էր, որ այն այդքան հաջողություն ունեցավ: Աշխարհում այնքան լավ նախագծեր կան, որոնք նկարահանվում են ռեժիսորական ու պրոդյուսերական հրաշալի անձնակազմի կողմից, որտեղ ներդրվում են գումարներ, խաղում ճանաչված դերասաններ, բայց հաջողություն չեն ունենում: Իմ բախտը բերեց, որովհետև շատ կարևոր է՝ ի՞նչ նախագծով ես առաջին անգամ ներկայանում հեռուստադիտողին: Բակալավրի տարիներին ևս նկարահանվելու շատ առաջարկներ էի ստանում, բայց չէի ընդունում, որովհետև մեր ինստիտուտի ռեկտորն այդ շրջանում Արմեն Մազմանյանն էր, ով ասում էր՝ պետք է պաշար ունենաք, հետո նկարահանվեք, որպեսզի կարողանաք ինչ-որ բան տալ ռեժիսորին, հեռուստադիտողին: Երկրորդ կուրսում էի սովորում, երբ նա մահացավ, բայց այդ մտածողությամբ մինչև վերջ էլ չնկարահանվեցի»,- նշեց դերասանուհին:

Հասմիկը շեշտեց, որ ճանաչում ունենալուց հետո իր մեջ փոփոխություններ չի նկատել: «Իմ տեսակը հայտնի դառնալուց հետո չի փոխվել: Նույնն  եմ, ուղղակի պատասխանատվության զգացումն է ավելացել, որովհետև, օրինակ, սոցցանցերում ինձ հետևում են շատ դեռահասներ, ովքեր կարող են տեսնել ինչ-որ բան ու վերցնել, այսինքն՝ պետք է լավագույնը տալ: Եթե առաջ ես միայն ինձ համար էի ապրում, հիմա ինձ հետևում են մի խումբ մարդիկ, նրանց առջև ես պարտավորություններ ունեմ՝ ցույց տալ միայն լավը»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով սոցցանցային ակտիվությանը՝ նկատեցինք, որ Սուրբ Սարգսի տոնին Հասմիկը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր զույգի ձեռքեր, դերասանուհին շնորհավորել հետևորդներին՝ գրելով, որ ամուր բռնեն սիրելիի ձեռքը: Սա քննարկումների տեղիք էր տվել, որ նա ընտրյալ ունի: Խոսելով այս մասին՝ դերասանուհին ասաց. «Իմ անձնական կյանքը քննարկել ու հանրայնացնել չեմ սիրում, այն, ինչ իմն է, մնում է կադրից դուրս: Պարտադիր չէ, որ այդ լուսանկարն իմը լինի, այդտեղ ընդամենը ձեռքեր են երևում: Եթե նույնիսկ իմ ձեռքերն են ու դեմք չի երևում, նշանակում է՝ չեմ ուզում անձնականս հանրայնացել, այդ թեման փակ է»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan