Գիշերվա ընթացքում երկրաշարժի հետևանքով տուժել է 2 քաղաքացի
SOCIETYԺամը 11:30-ի դրությամբ՝ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ:
Գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի:
Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևանի «Շտապբուժօգնության» կայանը գիշերվա ընթացքում տուժածների վերաբերյալ կանչեր չի գրանցել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



