Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված Toyota-ին, վերջինս 15մ շպրտվել է․ կա վիրավոր
SOCIETYԵրեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է եղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 13։40-ի սահմաններում Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ Քարակերտ-Դալարիկ 28 10, 9 Տի կետում, Գյումրի-Երևան 687 համարի գնացքը հարվածել է գծերը հատած Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Օգսեն Խառատյանի վարած Toyota camry մակնիշի ավտոմեքենային։
Բախման հետևանքով Toyota-ի վարորդը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Բաղրամյանի շտապօգնության կայանի բուժաշխատակիցների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է գնացքը վարած անձի ինքությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երբ գնացքը բախվել է Toyota-ին, վերջինս մոտ 15 մ գնացքի գծերից շպրտվել է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



