Վալենտինի տոնի առթիվ Արփին հրապարակել է իր և Միհրանի հարսանեկան հոլովակը
LIFEԵրգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան հոլովակը։ Տեսանյութին կից Արփին գրել է․ «Ճիշտ է, այս տեսանյութը դեռ անցած տարի պետք է տեղադրեի, բայց նոր են ուղարկել»։ Կից Արփին նշել է նաև «շնորհավոր Վալենտինի օրը» հեշթեգը։
Հիշեցնենք, որ Միհրանն ու Արփին պսակադրվել են 2019 թվականի դեկտեմբերի 14-ին Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում։ Երգիչը սիրելիին ամուսնության առաջարկություն էր արել նույն տարվա նոյեմբեր ամսին իր երևանյան մենահամերգին՝ բեմից։
Հավելենք, որ նրանց առաջնեկը՝ Ռոբերտը, ծնվել է 2020-ի հուլիսի 4-ին։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



