«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները». Պուտինը խոսել է Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունների մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը կզարգացնի հարաբերությունները Ճապոնիայի հետ, բայց՝ չհակասելով Ռուսաստանի սահմանադրությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները Ճապոնիայի հետ և կզարգացնենք, բայց չենք անի այնպիսի բան, որը հակասի Ռուսաստանի Դաշնության հիմնարար օրենքին», - ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մոսկվայի և Տոկիոյի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել: Դրա ստորագրման հիմնական խոչընդոտը Կուրիլների հարավային մասի՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիների և Հաբոմայ կղզեխմբի շուրջ չլուծված տարածքային վեճն էր:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



