Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
INTERNATIONAL NEWSՓետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում կմեկնարկեն Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները։
«Զորավարժությունների նպատակը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում անվտանգության ապահովումն է», – IRNA գործակալության փոխանցմամբ` այսօր հայտարարել է Իրանի Զինված ուժերի փոխհրամանատար Հաբիբոլա Սայարին։ Զորավարժությունների հստակ ժամկետները երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները առայժմ չեն հստակեցնում։
Վերջին անգամ Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում Իրանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ էին կազմակերպել 2019 թվականի դեկտեմբերին։ Այդ զորավարժություններին մասնակցում էին նաև Չինաստանի ռազմածովային ուժերը։
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
3
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
4
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
5
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...



