HBO-ում մեկնաբանել են «Հարի Փոթեր» ֆիլմաշարի մոտիվներով սերիալի ստեղծման մասին լուրերը
CULTUREHBO-ի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը մեկնաբանել է մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին սերիալի ստեղծման մասին լուրերը, հաղորդում է ScreenRant պորտալը:
Բլոյսը նշել է, որ այս պահին նախագծի ուղղությամբ դեռևս ոչ մի կոնկրետ աշխատանք չի տարվում, նույնիսկ սցենարիստները չեն ընտրվել:
«Ես դա նույնիսկ սաղմնային վիճակ չէի անվանի, դեռևս ոչինչ մշակված չէ։ Բայց ես կարծում եմ՝ արդար կլինի ասել, որ «Գահերի խաղ»-ը և «Հարի Փոթեր»-ն առաջնահերթ են»,-ասել է Բլոյսը:
«Հարի Փոթեր» ֆիլմաշարի մոտիվներով սերիալի ստեղծման մասին լուրերը շրջանառվում են հունվարի վերջից։ Այնուհանդերձ, HBO-ի և Warner Bros-ի ներկայացուցիչները հերքել էին լուրերը։
Հարի Փոթերի արկածների մասին պատմող վիպաշարի վերջին էկրանավորումը թողարկվել է 2011 թվականին։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



