Yerevan, 25.October.2026,
00
:
00
BREAKING

«Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցավոք, մենք՝ հայերս, այդպես էլ չենք ուզում դառնալ քաղաքական ազգ (թեպետ թվում է՝ չափից ավելի քաղաքականացված ենք), լուրջ ու պատասխանատվությամբ չենք վերաբերվում պետությանը, պետականությանն ու քաղաքական գործընթացներին: Այդ պատճառով է նաև, որ մենք պատմության ընթացքում բազմիցս հայրենիք ու պետականություն ենք կորցրել: Իսկ հետխորհրդային տարիներին Հայաստանում այդպես էլ չի կայանում քաղաքական համակարգը և չի հաստատվում քաղաքական քաղաքակիրթ մշակույթը: Այդպես էլ չձևավորվեց հանրային կառավարման գործուն համակարգ և չհավաքագրվեց քաղաքական (իշխանական) այնպիսի ընտրանի, որը կտիրապետի մասնագիտական գիտելիքների, օժտված կլինի կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով ու սկզբունքներով, որի համար հանրային (պետական) շահը առաջնային է, և որը իշխանական լիազորությունները արդյունավետ ձևով կօգտագործի հանրության խնդիրները լուծելու համար:

Մենք յուրահատուկ համակրանք ունենք միջակության ու գորշության նկատմամբ, իսկ ուժեղներին ու լավերին էլ չենք սիրում, չենք գնահատում: Պատահական չէ, որ 2018 թ. ապրիլին անհասկանալիորեն իշխանության բերեցինք, երկիր վստահեցինք և դեռ այսքանից հետո էլ հանդուրժում ենք այս տգետ, անփորձ, բանակից խուսափած, երկրի համար ոչ մի ծառայություն չունեցող, հանուն սեփական փառքի ու շահի անգամ հայրենիք ու ազգ ուրանալու պատրաստ, ծառայամիտ, անհայտ ծագման ու կենսագրության տեր մարդկանց, որոնցից շատերը չեն տիրապետում անգամ կառավարման պարզագույն գիտելիքներին ու իրենց գործառույթներին: Արդյունքում կանգնեցինք ազգային արժեհամակարգի խեղաթյուրման, պետական ինստիտուտների արժեզրկման, հայրենիքի հանձնման, հայի նվաստացման, պետության կազմաքանդման և սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական խոր ճգնաժամի առջև: Չգիտես ինչու ասպարեզը թողեցինք փողոցին, որտեղից գալով իշխանության՝ փողոցի ցածրարժեք բարքերն ու մշակույթը տեղափոխեցին պետական համակարգ և պատուհաս դարձան հայ ժողովրդի գլխին:

Հին հույն փիլիսոփա Պլատոնն ասել է. «Նրանք, ովքեր բավական խելացի են, որպեսզի չմտնեն քաղաքականություն, պատժվում են նրանով, որ իրենց կառավարում են իրենցից հիմարները»: Չնայած ԱԺ-ի՝ որպես միակ առաջնային մանդատ ունեցող պետական ինստիտուտի չափազանց կարևոր դերին, խորհրդարանում արտահերթ ընտրությունների արդյունքում ազգի իրական ընտրանու փոխարեն հայտնվեցին ոչ քիչ պատահական, նույնիսկ աշխատանքային փորձ չունեցող մարդիկ: Իսկ գործադիր մարմիններում պատասխանատու պաշտոնների նշանակումները կրում են կամայական բնույթ և չեն ենթարկվում որևէ տրամաբանության ու օրինաչափության: Սա պարզապես զավեշտ է և ծաղր տաղանդավոր հայ ժողովրդի և հայոց պետության նկատմամբ: «Չկա ոչինչ ավելի վտանգավոր, քան երբ իշխանությունը հայտնվում է ապաշնորհ մարդկանց ձեռքերում»,- գրել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան Ժակ Ռուսսոն:

Իսկ հին հույն փիլիսոփա Անտիսֆենը դեռևս մ.թ. 350 տարի առաջ ասել է. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»: Մենք էլ միամտաբար հիացած էինք «նորերով» ու «չապականված» երիտասարդներով և նրանց հետ մեծ հույսեր էինք կապում: Մինչդեռ հասուն ազգերը լավ գիտեն,որ պետություն կառավարելը բացառապես իմաստուն մարդկանց գործ է, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են և պարկեշտ, խիզախ են, ունեն բարոյական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ, կազմակերպչական ունակություններ և վայելում են հանրության հարգանքն ու վստահությունը: Ելիզավետա Առաջինը կարծիք է հայտնել, որ «երիտասարդ աչքերը սուր են տեսնում, սակայն տարեց աչքերն ավելի խորն են տեսնում»:

Պատահական չէ, որ քաղաքակիրթ և ժողովրդավարական երկրներում տարեցները, փորձառուները ակտիվորեն ներգրավված են իրենց երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում և մշակույթի, կրթության ու գիտության ոլորտներում: Սակայն մեր երկրում այս իշխանությունների օրոք տպավորություն է ստեղծվում, թե ավագ սերունդը ավելորդ բեռ է հասարակության համար¬, և որ նրանց փորձը, գիտելիքները, իմաստությունը հնացած են և այլևս պետք չեն ոչ մեկին: Հույն փիլիսոփա Պլատոնն այն կարծիքին է եղել, որ «պետությունները միայն այն ժամանակ կբարգավաճեն, երբ իմաստունները կթագավորեն»: Բազմաթիվ գիտնականներ հետազոտությունների արդյունքում առանձնացրել են մի շարք որակներ, որոնք առավելություն են և հատուկ են միայն ավագ սերնդին՝ նրանք ավելի հավասարակշռված են, ավելի հեռատես, ավելի զգուշավոր և պատասխանատու, ավելի իրատես և ճկուն, ունեն կյանքի ավելի մեծ փորձ, ավելի շատ բան են տեսել, ունեն գիտելիքների ավելի մեծ պաշար և հետևաբար ավելի հասուն են և իմաստուն, ավելի կայուն են, լավ են տիրապետում իրենց հույզերին ու դիմակայում սթրեսներին, բարդ իրավիճակներում կողմնորոշվում են ավելի ճիշտ և համարժեք, ավելի շատ ժամանակ տրամադրում են աշխատանքին և ավելի քիչ ժամանակ՝ անձնական վայելքներին:

Օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ-ի 40-րդ նախագահ է ընտրվել 70 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 78 տարեկանը, Շարլ դը Գոլը որպես Ֆրանսիայի նախագահ պաշտոնավարել է մինչև 80 տարեկանը, Ժակ Շիրակը՝ մինչև 77 տարեկանը, Կիպրոսի նախագահ Գլաֆկոս Քլիրիդիսը՝ մինչև 83 տարեկանը, իսկ Իտալիայի նախագահ Կառլո Ազելոն՝ մինչև 82 տարեկանը: Շեմոն Պերեսը Իսրայելի նախագահ է ընտրվել 2007 թվականին՝ 84 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 91 տարեկանը, այնուհետև ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքներով՝ ապրելով 93 տարի, իսկ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բայդենը 78 տարեկան է: Նրանք բոլորն էլ, ի դեպ, համարվում են իրենց երկրների հաջողված նախագահներ: Միայն տարիքն ու կենսափորձը, անշուշտ, բավարար չեն իմաստուն լինելու համար, բայց, ցավոք, իմաստությունը գալիս է միայն հասուն տարիքում: Ժան Ժակ Ռուսսոն այն կարծիքին էր, որ «երիտասարդությունը իմաստության և փորձի կուտակման տարիներ են, իսկ տարեց տարիները՝ դրանց օգտագործման»:

Այս տեսակետից, ըստ իս, նպատակահարմար է պետական ծառայողների և առաջին հերթին կրթության ոլորտի աշխատողների համար վերանայել տարիքային թույլատրելի առավելագույն սահմանը: Վերջերս Պետդումային այդպիսի օրինագիծ է ներկայացրել ՌԴ կառավարությունը: Ստացվում է, որ տարբեր պետություններում 70-ից հետո կարող են հաջողությամբ երկիր ղեկավարել, իսկ Հայաստանում 65 տարեկանը չի կարող մի քանի հոգանոց ամբիոն ղեկավարել: Իսլանդացի ճանաչված գրող Բերնարդ Շոուն գրել է. «Աշխարհը, անշուշտ, պետք է կառավարեն երիտասարդները, սակայն մեծանալուց հետո միայն»: Սա ամենևին չի նշանակում, թե որևէ պարագայում կարելի է թերագնահատել երիտասարդների հնարավորությունները¬: Ամենևին: Այստեղ ևս չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ:

Երիտասարդությունն աչքի է ընկնում առավել ակտիվությամբ, խիզախությամբ¬, նախաձեռնողականությամբ, եռանդով, նորի և առաջադիմականի արագ ընկալմամբ, իսկ ավագ սերնդի մոտ գերակշռում է փորձառությունը, հավասարակշռվածությունը¬, իմաստությունը, գործիմացությունը և պատասխանատվությունը: Ավելի արդյունավետ կարող է լինել տարիքային բոլոր խմբերի ունակությունների օպտիմալ զուգակցումը: Կարևոր է, որ տարեցներն էլ իրենց հերթին թերահավատորեն չվերաբերվեն, վստահեն երիտասարդներին, վերևից չնայեն և ամենայն հոգածությամբ ու ջերմությամբ շրջապատեն նրանց, որպես մեր ապագայի ու տեսակը շարունակողի՝ նրանց հաղորդելով իրենց փորձն ու գիտելիքները: Կայուն պետություն և առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ սոցիալական, ազգային, սեռային ու տարիքային բոլոր խմբերը ներկայացված լինեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, և նրանց միջև լինի ներդաշնակություն ու համերաշխություն:

Մինչդեռ այս իշխանությունները պառակտեցին հասարակությունը և սեպ խրեցին սերունդների միջև: Եվ ընդհանրապես, պետք է վերջ տալ հասարակությունը հների ու նորորի բաժանելուն: Եթե օբյեկտիվ լինենք, «հները» մեծացել և դաստիարակվել են ավելի բարձր արժեքներ կրող հասարակության միջավայրում, ավելի բարձրաճաշակ մշակույթի պայմաններում ու ավելի լավ դաստիարակություն և որակյալ կրթություն են ստացել, քան անկախության սերունդը: Իսկ եթե իրատես լինենք, այսօրվա օրհասական վիճակին հասցված Հայաստանի համար դժվար թե հնարավոր լինի առանց ավագ սերնդի, նախկին փորձառու քաղաքական ու պետական գործիչների տաղանդի, իմաստության, ահռելի փորձի ու գիտելիքների օգտագործման երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից: Մասնավորաբար, այդ համատեսքոտում, կարծում եմ, առաջիկա ընտրություններին երկրի ղեկավարի համար կարելի է դիտարկել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Նա իր նախագահության ժամանակաշրջանում արձանագրել է անկախության տարիների սոցիալտնտեսական ոլորտում ամենաբարձր աճի ցուցանիշները, նրա օրոք երկրում տիրել է խաղաղություն և կայունություն, ավելի բարձր է եղել Հայաստանի միջազգային հեղինակությունը, մարդիկ ավելի արժանապատիվ ու պաշտպանված են զգացել: Որպես խոհեմ, հավասարակշիռ, հեռատես, նպատակասլաց, պատասխանատու մարդ և, վերջապես, որպես իրապես «ուժեղ ձեռք»՝ նա, իմ կարծիքով, այս բարդ սոցիալ-տնտեսական ու աշխարհաքաղաքական իրավիճակում արժանապատիվ կարող է ներկայացնել Հայաստանը, կարող է վերականգնել պետական ինստիտուտների ու երկրի հեղինակությունը, կայացնել հավասարակշռված որոշումներ և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար: Մենք՝ հայերս, պատմության ընթացքում մշտապես տուժել ենք, երբ զգացմունքային որոշումներ ենք կայացրել, երբ իրատեսորեն չենք գնահատել ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակը:

Պետք է լավ գիտակցենք, որ հայտնվելով խոր և համակողմանի ճգնաժամի մեջ՝ կանգնած ենք ամբողջական հայրենիքի ու պետականության կորստի սպառնալիքի առջև, որ ունենք Արցախի և Հայաստանի անվտանգության խնդիր, ունենք աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտակրթական, ժողովրդագրական, բնապահպանական, ներքաղաքական, հասարակության համերաշխության ու կայունության, պետականաշինության, հայրենադարձության, արդարության հաստատման, հայի կորսված արժանանապատվության վերականգնման, արժեհամակարգի ու բարոյականության հետ կապված խնդիրներ ու մարտահրավերներ: Այդ նպատակով պետք է միավորել ու համախմբել ազգային արժեքներ, մարդկային բարձր որակներ կրող, փորձ ու պետական մտածողություն ունեցող մարդկանց և լծվել չափազանց դժվարին ու հայրենանվեր գործի:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'