Հանրապետականը հաղթանակի խորհրդանիշ է մնալու,իսկ հողատուն՝ կապիտուլյացիայի. Էդուարդ Շարմազանով
BLOGՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կապիտուլյանտի ամենամեծ մեղքը 5.000 նահատակի պատճառ ու Հայրենիք հանձնելու մեջ է։
Սա մեղք է,որը դաջվել է նրա ճակատին։
Մի ամբողջ սերնդի նահատակումը հողատուի խղճին է։
Շուշիի ու Հադրութի հանձնումը եւս։
Հազար տարի էլ իշխանություն ունենա՝նման բեռով ապրելն ու՞մ է պետք։
Մարդ կա ծնվում է թշնամուն հաղթելու ,մյուսն էլ ՝ հայրենիք հանձնելու համար։
Չնայած մարդ դժվար է անվանել մեկին,ով էս «զուլումը» բերեց ազգի գլխին ու դեռ փորձում է ծպտուն հանել։
Հիմա մի քանիսը կասեն բա նախկինները,բա կոռուպցիան ,բա ֆլան,բա ֆստան...
Մենք սուրբ չենք ,ավելին սխալական ենք եղել ու կանք,բայց հողատուի նման հայրենիք չենք տվել, չենք դավաճանել ու ալիեւների «ղազ» չենք եղել։
Նախկին բոլոր իշխանություններն եւ այդ թվում Հանրապետականը հաղթանակի խորհդդանիշ են,իսկ դուք՝ կապիտուլյացիայի ու արժանապատվության կորստի։
Ձեր նմանների մասին դասականն ասել է .« Արգելակել հնարավոր է վերելքի,բայց ոչ գահավիժման ժամանակ»։
Իսկ դուք գահավիժում եք ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



