Հայերն ու ադրբեջանցիներն իրարից 2-3 մետրի վրա են. Ճակատենը զրկվել է ալեհավաք աշտարակից (Տեսանյութ)
SOCIETYՍյունիքի մարզի Ճակատեն գյուղի հեռուստաաշտարակի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողներն իրարից 2-3 մետր հեռավորության վրա են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ճակատենի արդեն նախկին ղեկավար Հուսիկ Սարուխանյանը: Վերջինս փաստացի դեռ համայնքապետ է, քանի որ նոր ընտրություններ չեն եղել։
«Իրավիճակը դեռ հանգիստ է, ամեն ինչ իր հունով է ընթանում։ Բայց հայն ու թուրքն իրարից 2-3 մետր են հեռու»,-պատմեց Սարուխանյանը։
Այն, որ ադրբեջանցիները ցանկանում են սահմանն անցկացնել հալեհավաք աշտարակի տարածքով, Sputnik Արմենիան հայտնել է դեռ 2020-ի դեկտեմբերին։
Այժմ աշտարակի վրայից հեռուստատեսային ալեհավաքներն արդեն տեղափոխել են: Մնացել է «Ucom»-ի ալեհավաքը, բայց այն ևս շուտով կտեղափոխվի մեկ այլ վայր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



