Մեդվեդեւը կոչ է արել ուշադրություն դարձնել միգրանտների շրջանում հանցավորության հետ կապված խնդրին
INTERNATIONAL NEWSՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը իրավապահ մարմիններին կոչ է արել ուշադրություն դարձնել մի շարք հարցերի, որոնք կապված են միգրանտների շուրջ եւ շրջանում հանցավորության հետ, փոխանցում է RG-ն:
Ինչպես այլ երկրներում, Ռուսաստանում էլ գործում են հանցավոր խմբավորումներ, որոնք զբաղվում են անօրինական միգրացիայի կազմակերպմամբ: Համաճարակի ընթացքում նրանց գործունեությունը տեղափոխվել է համացանց, որտեղ նրանք առաջարկում են անօրինական ծառայությունների մի ամբողջ լրակազմ, ներառյալ կեղծ փաստաթղթերի վաճառքը: «Անհրաժեշտ է հոսթինգային ընկերություններին պարտավորեցնել իրականացնել այդպիսի տեղեկատվության վերահսկողություն, իսկ անհրաժեշտության դեպքում, իսկ նման անհրաժեշտություն անկներեւորեն կա, ուղղակի սահմանափակել դրան հասանելիությունը»,- ասել է Մեդվեդեւը: Այդպիսի առաջարկներ կարող էին մշակել Թվայնացման նախարարությունը, «Ռոսկոմնադզորը» եւ Գլխավոր դատախազությունը:
Նա նաեւ բարձրացրել է քաղաքների արվարձաններում առաջացող էթնիկ շրջանների թեման: Շատ հաճախ դրանք առաջանում են մեծածախ եւ մանրածախ խոշոր կենտրոնների եւ շուկաների շուրջ: «Նման անկլավները մեծացնում են միգրանտների մեկուսացումը եւ նպաստում հանցածին իրավիճակի վատթարացմանը»,- վստահ է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալը: Իրավապահ մարմինները՝ երկրի մարզերի ղեկավարության հետ համատեղ պետք է մեծ ուշադրություն դարձնեն այս խնդրին, քանի որ դա քաղաքացիներին մեծապես մտահոգում է, ասել է Դմիտրի Մեդվեդեւը:



