Ոսկու արժեքն իջնում է 1800 դոլարից ցածր
ECONOMICSՉորեքշաբթի առավոտյան ոսկու արժեքը նվազում է դոլարի փոխարժեքի ամրապնդման ֆոնին՝ իջնելով ունցիայի դիմաց 1800 դոլար հոգեբանական նիշից ցածր, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը նվազել է 0,55 տոկոսով կամ 9,95 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1789,1 դոլարի: Ընդ որում՝ արծաթի մարտյան ֆյուչերսը խորհրդանշականորեն թանկացել է 0,03 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 27,332 դոլարի:
Ոսկին էժանանում է սակարկության արդեն 6-րդ շրջանն անընդմեջ: Գնանշումներին հարվածել է ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճը, որը նախկինում մինչեւ առավելագույն նիշ էր բարձրանում 2018 թվականի մարտից:
Գանձապետարանի պարտատոմսերի եկամտաբերության աճը աջակցում է դոլարի փոխարժեքին, ինչը ոսկու համար բացասական գործոն է՝ այն ավելի թանկ դարձնելով այլ արժույթներ տնօրինողների համար: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճում է 0,13 տոկոսով՝ հասնելով մինչեւ 90,63 կետի: