Մեր հատուկջոկատայինները հայտնել են թուրքական 1500-անոց զորքի մոտենալու մասին, սակայն հրետանին չի հարվածել. Ախոյան
SOCIETYՏեսանյութերի մեջ երևում է, թե ինչպիսի անգործության հետևանքով է հանձնվում Շուշին: Երբ մեր հատուկջոկատայինները հատուկ տեխնիկայով ֆիքսում են ու հայտնում կորդինատները՝ միլիմետրի ճշգրտությամբ, որ 1500 թուրքական հատուկ ծառայության հատուկջոկատայինները քայլելով գալիս են, առանց վախի, թաքնվելու: Կորդինատները տալուց հետո որևէ հրետանային հարված չի հասցվում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արարած Ախոյանը:
Ախոյանը վստահեցրեց, եթե այդ ժամանակ մի քանի հուժկու հարված լիներ, մենք Շուշին չէինք կորցնելու. «Ես մասնագետ չեմ, խոսում եմ իմ պատկերացումների շրջանակներում: Բայց երբ խոսում ենք Նիկոլի դավաճանության մասին, բոլոր փաստերը պետք է ներառվեն, պետք է լինի ոչ թե 15 տարի կամ ցմահ, այլ գնդակահարություն, քանի որ ազգի դավաճանություն է տեղի ունեցել»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



