Հայաստանի անվտանգային խարիսխները՝ ըստ Խաչիկ Ասրյանի
ANALYSISՀայ - ռուսական նոր որակի ինտեգրացիա և ներկա ու նախկին իշխանությունների հետ տրամագծորեն հակառակ քաղաքական բևեռի ձևավորում. վերջին օրերի հայաստանյան քաղաքական դիսկուրսի հիմնական օրակարգը այս առանցքի շուրջ էր պտտվում: Փաստացի հայկական քաղաքական հորձանքի հսյակական ալիքը դուրս է մնացել պետության շինարարությունից, պատճառը անվստահությունն է գործող քաղաքական համակարգի թե դիմադիր, թե ընդդիմադիր բևեռների նկատմամբ, հետևաբար այս շղթայից դուրս գործող ուժերը պետք է դիմեին առավել վճռական քայլերի:
Երեկ արդեն այդ քայլերի դրսևորումները այնքան նկատելի էին հայկական քաղաքական օրակարգում, որ գրավել էր ռուսական ազդեցիկ համացանցային հեռարձակողի ուշադրությունը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ և ըստ էության գնահատելով հանրային պահանջը՝ նոր քաղաքական բևեռների ձևավորման ուղղությամբ, հայտարարեց ազգային, քրիստոնեական բևեռի ստեղծման մասին:
Խաչիկ Ասրյանը ընդգծում է Հայաստանի անվտանգային խարիսխները՝ Ռուսաստանի հետ եղբայրության խորացում, միաժամանակ ազգային, քրիստոնեական դիմագծի պահպանություն և առավել ընդգծում:
Ի դեպ, սա թերևս առաջին դեպքն է հայ քաղաքական պատմության մեջ, երբ քաղաքական բևեռ ձևավորող ուժը նման հստակ սահմաններ է գծում՝ փորձելով ոչ թե հնարավորինս շատ ուժեր տեղավորել իր ՛՛ծիրին՛՛ մեջ, այլ սահմանափակել մուտքը քաղաքական ու գաղափարական չափանիշներով:
Արտակ Ավետիսյան
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



