Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիրը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև համաձայնագիրը, հայտնում է minval.az–ը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան այցի ընթացքում: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստը: Հանդիպումից հետո փաստաթղթեր են ստորագրվել: Պաշտպանական արդյունաբերության ոլորտում փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և այն ժամանակ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեթթին Չանիքլին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



