Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Կարենն է որոշում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ». Դիանա Մխիթարյանը՝ Կարեն Ասլանյանի հետ աշխատանքի, նոր մասնագիտություն սովորելու և կրկին աշխատելու ցանկության մասին

LIFE

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանը լսարանին հայտնի դարձավ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից, որը դեռևս նրա միակ դերասանական փորձն է եղել։ Այս շրջանում Դիանան չի ներկայանում որպես դերասանուհի: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ներկայիս զբաղվածության, առաջիկա ծրագրերի, նոր մասնագիտություն ձեռք բերելու և Կարեն Ասլանյանի հետ համագործակցության մասին:

Դիանան որոշել է իրեն փորձել մեկ այլ բնագավառում և համալսարան է ընդունվել․ «Սովորում եմ կառավարում, բանկային գործ, առաջին կուրսի ուսանող եմ: Մանկուց սիրել եմ բանկային գործը, միշտ երազել եմ իմանալ, սովորել, աշխատել, բայց հանգամանքներն այլ կերպ են դասավորվել: Որոշեցի փորձել, գուցե, հետագայում աշխատեմ այդ մասնագիտությամբ: Համալսարանում դասերը շատ հետաքրքիր են անցնում, ինքս բնավորությամբ այնպիսին եմ, որ եթե ինչ-որ առարկա ինձ դուր չգա, չեմ սովորի: Քանի որ սիրում եմ մասնագիտությունը, ամեն ինչ ավելի հեշտ է տրվում ինձ»:

Նրա խոսքով՝ երգով ևս զբաղվում է, հաճախում է վոկալի դասերի: «Ուզում եմ նաև զինվորի մասին երգ ունենալ։ Հիմա աշխատում եմ նոր երգի վրա, բայց չգիտեմ, թե երբ կթողարկեմ: Չեմ ուզում այս շրջանում ակտիվ լինել երգի ասպարեզում, որովհետև չգիտեմ՝ ի՞նչ անել, որպեսզի չքննադատվի, մարդկանց կողմից ճիշտ ընկալվի: Բացի երգչուհու մասնագիտությունը, կարծում եմ՝ պետք է, անպայման, ունենալ մեկ այլ մասնագիտություն: Միշտ չէ, որ իմ մասնագիտությամբ կարող եմ աշխատել, հաստատուն չէ, սիրողական գործ է: Ես մի փոքր այլ մտածելակերպ ունեմ, սիրում եմ երգել, այդ ամենն ինձ դուր է գալիս, բայց ուզում եմ նաև այլ մասնագիտություն ունենալ, որն ինձ հաստատ չի խանգարի»,- ընդգծեց նա:

Երիտասարդ երգչուհին նկատեց, որ բացի երգը, նկարահանումները և բանկային գործը, սիրում է ժամանակ անցկացնել նաև խոհանոցում: «Սիրում եմ ազատ ժամանակ խոհանոցում լինել, կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջիկ էլ խոհանոցի հանդեպ սեր ունի: Սիրում եմ տարբեր ուտեստներ, խմորեղեններ պատրաստել: Երբ համացանցում ինչ-որ հետաքրքիր բաղադրատոմս եմ տեսնում, անպայման փորձում եմ՝ համե՞ղ է ստացվում, թե՞ ոչ: Իմ պատրաստած ուտեստները մայրս է փորձում, կարծիք հայտնում, նա շատ համեղ քաղցրավենիքներ է պատրաստում, նրանից եմ սովորում»,- ասաց դերասանուհին:

Դիանան նաև շեշտեց, որ հայտնի դառնալուց հետո իր կյանքում շատ փոփոխություններ չկան: «Ուղղակի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում նկարահանվելուց առաջ շատերը ինձ ճանաչում էին որպես երգչուհի, հետո այդ լսարանը մեծացավ և ինձ սկսեցին ճանաչել նաև որպես դերասանուհի: Նույնիսկ մարդիկ կան, որ չգիտեն՝ ես երգչուհի եմ, մտածում են՝ դերասանուհի եմ: Այդ հեռուստասերիալն իմ առաջին աշխատանքն էր, անսպասելի ստացվեց, առհասարակ, կյանքում ստացվում է այն, ինչին չեմ սպասում, թեև սերիալում նկարահանվելու ցանկություն միշտ եմ ունեցել: Աշխատելու արդյունքում սկսեցի հոգալ իմ ծախսերը, ներքին ինքնավստահություն ձեռք բերեցի: Հաճելի էր, երբ առավոտից գնում էի աշխատանքի, վերադառնում ուշ գիշերին, հոգնում էի, բայց գիտեի՝ վաստակում եմ իմ սեփական գումարը: Հիմա ինձ համար դժվար է, չեմ աշխատում, մեծ ցանկություն ունեմ ինչ-որ աշխատանք գտնել»,- նշեց նա:

Հարցին՝ չի՞ ցանկանում կրկին նկարահանվել, Դիանան պատասխանեց. «Ուզում եմ նորից նկարահանվել, գիտեմ, որ առաջարկներ եղել են, բայց այդ հարցերով զբաղվում է իմ պրոդյուսեր, դերասան Կարեն Ասլանյանը: Նա է որոշում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»: Այսպիսով` Դիանան պատասխանեց նաև վերջերս շրջանառվող խոսակցություններին, թե ինքն ու Կարենը դադարել են համագործակցել․ «Շարունակում ենք համագործակցել, ուղղակի համատեղ նոր նախագծեր այս ընթացքում չենք ներկայացրել, չգիտեմ՝ հետագայում կլինե՞ն, թե՞ ոչ, այդ հարցերով ևս Կարենն է զբաղվում»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan