Գերմանիայում կորոնավիրուսով երկու կատու է վարակվել
SOCIETYԳերմանիայում կորոնավիրուսով վարակված երկու կատուներ մեկուսացվել են Համբուրգ քաղաքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ դրանք տնային կատուներ են, ում տիրուհին ավելի վաղ մահացել էր կորոնավիրուսից:
Համբուրգում կենդանիների ապաստարանի գլխավոր անասնաբույժ Ուրտե Ինկմանը հայտնել է, որ կատուների հետ ամեն բան կարգին է: Նա հույս է հայտնել, որ կատուները մյուս շաբաթ դուրս կգան կարանտինից:
Գերմանիայում մինչ օրս կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք է գրանցվել կատուների, և ևս 2-ը՝ շների շրջանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կատուներն ու շները չեն կարող կորոնավիրուսով վարակել մարդկանց, սակայն կարող են նրանցից վարակվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



