ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ են տարհանվել երեք առևտրի կենտրոններից՝ ռումբի սպառնալիքի պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի մի քանի քաղաքներում գտնվող երեք առևտրի կենտրոններից հազարավոր մարդիկ են տարհանվել՝ ռումբի սպառնալիքի պատճառով: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ դրանք կեղծ ահազանգեր են եղել, տեղեկացնում է ren.tv-ն:
Մոտ 500 մարդ դուրս է բերվել Ֆլորիդա նահանգում գտնվող առևտրի կենտրոնից այն բանից հետո, երբ շենքի հարկերից մեկում կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել: Օբյեկտը ստուգելուց հետո՝ տագնապը չեղյալ է հայտարարվել:
Մյուս երկու դեպքերը տեղի են ունեցել Նյու Ջերսի նահանգում: Շենքերից մեկում պատին գրություն էր արված տեղադրված ռումբի մասին: Մարդիկ տարհանվել են, սակայն պայթուցիկ սարքը չի հաջողվել հայտնաբերել: Նման գրություն հայտնաբերվել է նաև Ֆարմինգթոնում գտնվող առևտրի կենտրոնում, սակայն հաղորդագրությունը նույնպես կեղծ է եղել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



