Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում փետրվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 506-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3167 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 803 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3970-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 162 098, փաստացի բուժվողներինը՝ 4438 (մեկ օրում նվազել է 5-ով): Մեկ օրում արվել է 3198 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 707 329 թեստ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



