Սրընթաց աճից հետո բիթքոինի արժեքը նվազում է ավելի քան 3 տոկոսով
ECONOMICSԵրկուշաբթի՝ փետրվարի 22-ի, սակարկությունների ժամանակ բիթքոինի արժեքը նվազում է 3,41 տոկոսով՝ հասնելով մինչեւ 55,788 հազար դոլարի: Այս մասին վկայում են CoinDesk պորտալի տեղեկությունները, փոխանցում է Gazeta-ն:
Նախօրեին՝ փետրվարի 21-ին, բիթքոինի արժեքը անցել էր 58 հազար դոլարից՝ սահմանելով հերթական պատմական ռեկորդը:
Մինչ այդ բիթքոինի արժեքը բարձրացել էր առավելագույնը մինչեւ 57 հազար դոլար:
Բիթքոինը կտրուկ շարժում սկսեց 2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսից: Դեկտեմբերի 16-ին կրիպտոարժույթը թարմացրել էր 2017 թվականից պահպանվող 20 հազար դոլար պատմական առավելագույնը: Այս ժամանակից սկսած այն ակտիվորեն աճում է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



