«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. ջուր չի լինելու. անհայտ անձիք վնասել են ջրատարը
SOCIETY«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան-Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վնասվել է Շորշոր-Երևան մայրուղային ջրատարը:
Նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13 փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի՝ իր նրբանցքներով ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



