Փարիզի ահաբեկչություններին կարող էին հարձակումներ հետեւել Բիրմինգեմում
INTERNATIONAL NEWSՓարիզի ահաբեկչություններին կարող էին նման հարձակումներ հետեւել Բիրմինգեմում: Այս մասին հաղորդում է 1Prime-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, Փարիզի ահաբեկչության կազմակերպիչներից Աբդելհամիդ Աբաուդը թիրախներ է ընտրել Մեծ Բրիտանիայի տարածքում:
Աբաուդի հեռախոսում բրիտանական Բիրմինգեմի հանրային վայրերի լուսանկարներ են հայտնաբերել: Դրանք վկայում են այն մասին, որ Աբաուդը մեկնել է Բրիտանիա՝ չնայած դեռեւս Փարիզի ահաբեկչություններից առաջ նա միջազգային հետախուզման մեջ էր:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն ահաբեկչին ոչնչացրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում անցկացրած հատուկ գործողության ընթացքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



