ՌԴ ԱԻՆ-ի՝ շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունն ուղևորվել է Արցախ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության` մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաների շարասյունը երեքշաբթի առավոտյան Երևանից ուղևորվել է Արցախ:
«Տեղական իշխանությունների խնդրանքին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռն ընդգրկում է ավելի քան 50 տոննա շինարարական նյութեր՝ տանիք, ծալքավոր տախտակ, մետաղական սալիկներ, ցինկապատ թիթեղներ, փայտանյութ»,-մեկնումից առաջ Tert.am-ին ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:
Նրա խոսքերով՝ շարասյունը բաղկացած է 6 բեռնատարից և ուղեկցող 2 մեքենայից:
Նախատեսվում է, որ շարասյունը տեղ կհասնի փետրվարի 24-ին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



