Մահացել է խորհրդային դերասան Ալեքսանդր Ժդանովը
CULTUREՄահացել է խորհրդային դերասան Ալեքսանդր Ժդանովը, նա 70 տարեկան էր: Այս մասին տեղեկանում ենք ռուսական «Լիտեյնիյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից:
Արտիստի մահվան պատճառը եղել է քաղցկեղը, որի դեմ նա երկար ժամանակ պայքարում էր:
«Նա զգայուն դերասան էր և հոյակապ պատմող: Թատրոնն անհնար է պատկերացնել առանց նրա ուշագրավ պատմությունների, անզուգական հումորի զգացումի: Նա բեմի իմաստուն ընկեր էր: Նրանից բխում էր կյանքի հանդեպ սիրո, ուրախության աներևակայելի էներգիան», - ասված է հաղորդագրության մեջ:
Ալեքսանդր Ժդանովը նկարահանվել է այնպիսի հանրաճանաչ ֆիլմերում, ինչպիսիք են «Հետաքննության գաղտնիքները», «Կոտրված լապտերների փողոցները», «Ազգային անվտանգության գործակալը»:
Նա նաև խաղացել է ավելի քան 40 թատերական դեր «Լիտեյնիյ» թատրոնում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



